Սևուկ ամպը

untitledԼինում է չի լինում մի ամպ։Երբ նա երևում է սև է լինում։Այդ պատճառով նրան ասում էին Սևուկ։

Ճիշտ է նա սև էր,բայց չէր կարողանում անձրև թափել։ Մի անգամ ուրիշ մեծ ամպ անձրև թափեց ,և մի կաթիլ ընկավ նրա բերանը, ու նա ասաց.

-Սա ինչ դառը բան է-

և սկսեց լացել։ Բոլոր ամպերը հավաքվեցին նրա շուրջը և ասացին.

-Դու անձրև ես թափում-

,և նա սկսեց ուրախանալ։

Եվ Սևուկը միյան անձրև չէր թափում այլ նաև կոնֆետներ։

Լևոնի վախը

Երեկո էր, ցուրտ էր, օդը սառն էր,քամին տանում էր հոգնած տերևներին ,սևուկ ամպերից մարմանդ անձրև էր կաթկթում։Լևոնը տանը թեյ էր խմում ։Կայծակը  շանթահարեց,Լևոնը վախեցավ և թեյի բաժակը գցեց։Նա մտավ վերմակի տակ,բայց նրա քունը տարավ ,և նա քնեց։ Առավոտը ծիտիկները ծլվլում էին, արևը շողում էր և այդ ժամանակ Լևոնը հասկացավ , որ վատ եղանակից պետք չէ վախենալ։