Նամակ Քաջ Նազարին

Բարև Քաջ Նազար։ Շնորհավորում եմ քո հաղթանակները։ Դու լավ ե՞ս։Ես լավ եմ և ցանկանում եմ քո նման հաղթանակների հասնել ու  ուզում  եմ  քո  նման հաջողություն  ունենալ։Ես  շատ  ուրախ  եմ,որ  դու  կարողացար  հաղթել,թե  վագրին  և  թե  թշնամիներին։Այսքան կարդացածս  հեքիաթներից  առաջին  հեքիաթն  է ,  որում  հաղթում  են  միայն հույսը  դնելով  բախտի  վրա։

Ցտեսություն։

 

Սիրով՝ Հրանտ

 

 

 

hhh

Խոսող մուկը

Լինմում է, չի լինում մի մուկ։ Նա անտառում զբոսնելիս հանդիպեց կախարդին։ Կախարդը մկանը կխարդեց,և նա մոռացավ մկներենը։Նա սկսեց խոսել միայն մարդկային լեզվով ։Օրերից մի օր խոսող մուկը մտավ մի տուն։Խոսող մուկը փնտրում էր սառնարանը, որպեսզի պանիր ուտի։ Սխալմամբ մտավ խաղասենյակ։ Տեսավ խաղալիք սառնարանը փորձեց բացել այն, բայց այդ ժամանակ ներս մտավ

Գագիկը։ Մուկը փախավ՝ մտավ սնդուկի մեջ։ Գագիկը բացեց սնդուկը և տեսավ խոսող մկանը։

Մուկը ասաց․

-Խնդրում են ինձ չսատկացնես-

-Ի-ինչպես դու խոսող ե՞ս- վախեցած ասաց Գագիկը։

Նրանք այնքան ընկերություն արեցին, մինչև մուկը սատկեց։

Վեներայի ճանճորս

Գիշատիչ բույսերից ամենահայտնին Վեներայի ճանճորսն է։ Այս բույսը կոչել են հռոմեական

աստվածուհու անունով, քանի որ դրա տերևները նման են կանացի սեռական օրգանի։ Դիոնեան

աճում է ԱՄՆ-ի սավաննաներում։ Ճանճորսի թակարդը գտնվում է կարճ ցողունի վրա և նման

է բացված պատյանի։ Փեղկերի եզրերին մեկ շարքով ատամիկներ կան, սակայն իրական զենքը գեղձերն են ու մազիկ-ձգանները։ Գեղձերը գտնվում են ատամիկների խորքում և նեկտր են արտազատում։ Միջատներին գրավում է բույրը, ու երբ զոհը գտնվում է թակարդի մեջ ,գործի են դրվում ձգանները։

Երբ դիոնեայի թակարդի մեջ միջատ է ընկնում, այն միանգամից սկսում է մարսման գործընթացը: Նեկտար արտադրող գեղձերը սկսում են մեծ քանակությամբ մարսողական հյութ արտադրել, որում ընկղմվում են միջատները: Սովորաբար մարսման գործընթացը մի քանի օր է տևում, ինչից հետո փեղկերը կրկին բացվում են: Ճանճորսը ողջ կյանքի ընթացքում սնվում է 3-4 անգամ, ապա մահանում է: Վեներայի ճանճորսը սնվում է միջատներով, որպեսզի նրանցից ստանա իր կյանքի համար անհրաժեշտ ազոտը:Դիոնեայի հյութն ունակ է մարսել մարդու հյուսվածքները։

Վեներայի ճանճորսի այնպիսի տեսակներ են բուծվել, որոնք ունակ են կլանել արևի լույսը և մթության մեջ լուսարձակվել կապույտ գույնով: