Ինչ կլիներ եթե…

աաա
Ի՞նչ կլիներ, եթե Ծիտը լոշիկի փոխարեն քեզ առներ, թռներ…
Եթե Ծիտը լոշիկի տեղը ինձ տաներ, հեքիաթը կկրճատվեր։

ի՞նչ կլիներ, եթե Կիկոսը չմահանար…
Եթե Կիկոսը չմահանար, մեծ աղջիկը առանց մտածելու, որ իր որդին մահացել է հորը ուրախ-ուրախ ջուր կբերեր։

Մի սուտ ասա, որ թագավորն իր թագավորության կեսը քեզ տա…
-Իրականում ես եմ թագավոր-

My room

This is my room. It is not big, but comfortable. There is one table in my room. There is one computer on the table. There is red and large closet in my room. My clothes in red closet. I have many toys. My toys are in three boxes. There is small bookcase in my room. In my bookcase are fifty or fifty-six books. There are two windows on my room. My bad is near the right wall.There is one black clock in my room.

Անբան Նապաստակը

Լինում է չի լինում, մի անբան նապաստակ է լինում: Էս նապաստակի մի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջը խուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնում է, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է մի ականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին, նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ու փախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում։ Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնում է, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էս չղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբան Հուռի:  Էս Հուռի նապաստակն ամբողջ օրը ականջն է ծամում ու պարապ-սարապ վիզը կախ վեր ընկնում, մնում:

Էս նապաստակը ամբողջ օրը կախված չղջիկներին հրամաններ է տալիս.
-Ճաշ եփե՛ք, լվացք արե՛ք,- հրամայում էր նապաստակը,
իսկ չղջիկները ասում էին.
-Այդ ամենը ինչու՞ դու չես անում:
Նապաստակը աչքերը փակում էր ու սկսում.

-Շորն ի՞նչ անեմ, կեղտոտ է,
առաստաղը փոշոտ է,
ականջ պիտի որ ծամեմ,
աշխատանքը ձեր մտիկ անեմ,
հանգիստս վայելեմ,
ուտեմ, խմեմ, մթնի կախվեմ:
Չղջիները հոգնում են նապաստակի հրամաններից և որոշում են ազատվել նրանից: Երբ նապաստակը քնեց, չղջիկները կախվեցին նրա կողքը և սկսեցին նապաստակին այսկողմ-այնկողմ հրել: Նապաստակը ընկավ և նրա ականջները պոկվեցին: Մոռացա ասել,որ չղջիկները գիտեին ,որ նապաստակը չղջիկ է: Երբ ականջները պոկվեց, չղջիկները հասկացան, որ նապաստակը չղջիկ չէ: Չղջիկները ընկան նրա հետևից: Նապաստակը վազեց, վազեց և ընկավ ձորը: