Եղանակների վեճը

Եղանակները վիճում էին, թե իրենցից ո՞ւմ են ավելի շատ սիրում մարդիկ:

-Մարդիկ ամենից շատ ինձ են սիրում,-ասում է ամառը,-Եթե ես չլինեի, երեխաները պաղպաղակ չէին ուտի, բերքը լավ չէր աճի, և մարդիկ լավ մրգեր չէին ուտի: Գարունը պատասխանում է.

-Ճիշտ ես ասում, բայց եթե ես չլինեի, ծառերը չէին լինի, և ոչ էլ միրգ կլիներ, այդ պատճառով էլ  ինձ են սիրում:

Աշունը հակառակվում է.

-Ո՛չ, համաձայն չեմ, ո՛չ քո հետ, ո՛չ էլ քո, Գարո՛ւն, որ ես չլինեի, Սեպտեմբերն էլ չէր լինի, մարդիկ դպրոց չէին գնա, չէին կրթվի և չէին իմանա, թե ինչպե՞ս ծառ խնամել, և քո ոչ մի ծառը պետք չէր գա:

Ձմեռն ասում է.

-Որ ես չլինեի, ցուրտն էլ չէր լինի, և շատ խաղեր չէին լինի, օրինակ՝ ձնագնդի, հոկեյ,

չմուշկ քշել չէին կարող և այդպես շարունակ:

Վեճի պատճառով եղանակը անընդհատ փոխվում էր՝ մեկ ցուրտ, մեկ անձրև, մեկ քամի:

Մարդիկ վրա հասան և ասացին.

-Մենք բոլորիդ էլ շատ ենք սիրում, որովհետև ամեն մեկդ էլ շատ պետք եք:

Հետո նրանք հասկացան, որ եթե նրանցին մեկը չլիներ մարդիկ անընդհատ կբողոքեին:

հաչել չիմացող շունը IV ավարտ

kj

Երբ շունը հաչել սովորեց, գտավ իրեն շատ-շատ ընկերներ: Նա ուներ մի ընկեր: Նրա անունը Պիտ էր, ազգանունը՝ Բուլլ: Պիտ շատ անկանխատեսելի շուն էր: Մի անգամ շունը զբոսնում էր Պիտի հետ: Հանկարձ գլխին հարված ստացավ և գիտակցությունը կորցրեց: Սթափվելուց հետո հիշում էր դեպքի մանրամասները, բացի հարվածողից: Նա սկսեց թափառել քաղաքից-քաղաք, գյուղից-գյուղ, հարց ու փորձ անելով յուրաքանչյուրին,

որպեսզի իմանա, թե ով է հարվածել իր գլխին: Նա սկզբում ման եկավ մեղավորին Աֆրիկայուն: Առաջինը հարցրեց առյուծին.

-Որտե՞ղ էիք վեց ժամ առաջ:

– Ես ժամանակ չունեմ ինչ-որ տեղ գնալու համար, հետևաբար ես իմ երկրում էի, չէ-որ ես թագավոր եմ:

Հետո գնաց իր հայրենիք՝ Կանադա: Նա գնաց բվի մոտ, բայց նա քնած էր ծառի վրա: Բվին հրեց, բայց չարթնացավ: Մեկ անգամ էլ հրեց, և բուն ծառից ընկավ: Բուն ջղայնացավ.

-Ինչու՞ ինձ արթնացրեցիր:

-Ես ժամանակ չունեմ, ավելի լավ է հարցիս պատասխանիր:

-Բայց…:

– Որտեղ էիր տասներկու ժամ առաջ:

-Ես քնած էի, չէ-որ ես բու եմ:

Նա շարունակեց ճանապարհը մինչև բոլորին հարց ու փորձ չարեց: Բայց այդքանից հետո նա մեղավորին չգտավ: Հետո հիշեց, որ Եգիպտոսում տեսել է իր ընկերոջը Պիտին: Նա հետ գնաց Եգիպտոս իր ընկերոջ մոտ:

Շունը մոտեցավ Պիտին և հարցրեց.

-Ինչու՞ ես դու այստեղ:

-Ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ հանգստանալու:

– Իհարկե ունես, բայց ինչու՞ ես բարձրացել  Քեոփսի բուրգի գագաթին:

-Ըը…

-Այսքան հոգու հարցրել եմ, միայն դու կակազեցիր, հնարավոր է՝ դու ես:

-Ինչպե՞ս իմացար:

-Բա՞յց ինչու:

-Երբ գայլի ոռնոց լսեցի, նյարդայնացա և առանց մտածելու խփեցի քո գլխին:

Շանը այս ամենը այնքան զվարճացրեց, որ նա դարձավ դետեկտիվ

 

 

Կախարդական թմբուկը IV ավարտ

Երբ զիվորը իր թմբուկը ծակեց, որպեսզի նայի, թե որտե՞ղ է կախարդանքը, այդ ժամանակ կախարդանքը թռա~վ-գնաց իր բանկի ընկերներից մեկի մոտ, ով  նույնպես թմբուկ էր նվագում: Զիվորի ընկերը սերժանտ էր, և նա այդ կոչումը ստացել է պատերազմից հետո:  Իսկ հիմա, երբ սերժանտն էր նվագում, բոլորը պարում են: Պատերզմում նա նոր երգ էր գրել: Երբ պատերազմից տուն է գալիս, մորը ասում է.

– Մայրի՛կ, տես լա՞վն է իմ նոր երգը:

– Նվագիր,տղա՛ս:

Սերժանտը աչքերը փակում է և սկսում նվագել: Մայրը ասում է.

-Տղա՛ս, կանգնիր:

-Վա՞տն է:

-Ոչ:

Սերժանտը աչքերը բացում է և տեսնում, որ մայրը  հոգնածությունից պառկել է գետնին:  Նա գնում է զինվորի մոտ և պատմում իր թմբուկի մասին:

-Ահա-

-Ինչը՞ ահա-

-Դա կախարդանք է-

-Ինչպե՞ս-

-Հենց այդպես, այդ կախարդանքը սկզբում իմն էր:

Նրանք որոշում են գնալ պառավի մոտ: Գնում են ու հասնում պառավի տանը: Դուռը թակում են: Մի քանի րոպե անց պառավը դուռը բացում է: Զինվորն ասում է.

-Ինչո՞ւ այնպես արեցիր, որ երբ ես թմբուկը ծակեմ, կախարդանքը գնա ուրիշի մոտ:

-Ոչ մեկի մոտ կախարդանքը հավերժ չի մնում, ուղղակի ես այնպես արեցի, որ քո կախարդանը մի քիչ երկար մնա: Կարող եք փորձել. քո ընկերոջ կախարդանքի ժամանակը արդեն անցել է:

 

adwd

 

 

Զատկի խնդիր

Երբ մարդիկ զարգացան, սկսեցին հավերին մեծացնել։ Հետևաբար, ձվերն էլ մեծացան։ Զատկի օրերը սկսեցին մեծ ձվեր ներկել։ Ամենափոքր ձվերը

ներկելու համար  համարանհրաժետ է 38 կգ ներկ, միջին ձվերը ներկելու համար 53կգ, իսկ ամենամեծերի համար՝ 79 կգ։ Քանի՞ կգ ներկ է անհրաժեշտ 4 մեծ, 6 միջին և 2 փոքր ձու ներկելու համար։

Լուծում

79*4=316կգ

53*6=318կգ

2*38=76կգ

316+318+76=710կգ                                Պատ.`710կգ ներկ

ass

 

 

 

 

Ինչպե՞ս էր նշում մայրիկս փոքր ժամանակ զատիկը

Մայրիկիս մանկության տարիներին Զատկի տոնը այնքան էլ ընդունված չէր Լոռու մարզում: Զատին մայրիկիս տատիկը, որը շատ հավատքով կին էր, ձու էր ներկում և հավաքելով իր փոքր թոռներին, գնում էին գյուղից ոչ հեռու գտնվող Տորմակավանքը, որը VII դարի շինությում է: Այնտեղ մոմ էին վառում, այնուհետև մոտակա անտառակում նստում էին միասին և ձու կռվացնում:

fg

Անուշադիր տերտերը

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և փարաջայի գրպանը գցում: Մեծ պասի առաջին իսկ օրից նա մեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել:

Մի օր էլ տերտերը լոբիներով փարաջան տանն էր մոռացել: Իր կինն էլ տեսնում է փոշոտ փարաջան: Որոշում է թափ տալ: Թափ տալու ժամանակ մի քանի լոբի թռնում է՝ ընկնում բուխարու մեջ: Կինը մտածում է՝ ի՞նչ ասի ամուսնուն: Որոշում է ոչ մի բան չասել: Տերտերը վերադառնում է տուն ու ասում.

-Ահա, ես էլ ասում էի, թե որտե՞ղ է իմ լոբիով փարաջան:

Տերտերը գնում է դուրս, որպեսզի մի լոբի գցի այնկողմ: Հանկարծ նկատում է, որ լոբիները պակասել են: Սկսում է հաշվել: Տեսնում է, որ 25 լոբի կա: Նա ասում է.

-Ես գիտեի էի 33 լոբի կա, երևի սխալ էի հիշում:

25-րդ օրը տերտերը չհասցրեց գնալ եկեղեցի: Արդեն 25-րդ օրից հետո նա ամաչելով էր գնում եկեղեցի: 33-րդ օրը գնաց եկեղեցի և տեսավ, որ ամբողջ քաղաքը եկել է:

ssa

Уран

Уран – это римский бог неба. Это седьмая по удалённости от Солнца планета . Плaнету нашел Уильям Гершель. Уран один из ледяных гигантов. Он был открыт в 1781 году. Температура на Уране -200 градусов.az

это синвол Урана

wd