Մայրցամաքներ և օվկյանոսներ

Օվկիանոսները չորսն են՝ Ատլանտյան, Հնդկական, Խաղաղ և Սառուցյալ օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց ՝ Ֆեռնան Մագելան է առաջին եվրոպացին, որը կտրելանցել է Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Սառուցյալ օվկիա­նոսն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են կղզիներ:Մայրցամաքները 6 են՝ Ավստրալիա, Անտարկծիդա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Եվրասիա:Ամենամեծը Եվրասիան է: Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝ Հայաստանը: Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անկտարծիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:

Եվրասիա

րացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա:

Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը:

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` Վատիկանն է, և ամենամեծ պետությունը` Ռուսաստանի դաշնութունը:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը`Էվերեստը, և ամենախոր լիճը` Բայկալը:

Ավստրալիա․ առաջադրանքներ

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիա է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը Էմու է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ  արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիա, պապուա և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Մեր ճամփորդության մասին

Այս շաբաթ օրը մենք կճամփորդենք Գետամեջ,  Նոր-Հաճն։ Իրակացնելու ենք մի քանի նախագիծ, այդ թվում նաև մասրենու հավաք։

Գետամեջ գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին։

 

 

Նոր-Հաճն քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում։ Այն ունի մոտ 13.000 բնակիչ։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց։ Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ։

 

 

Մասրենին վարդազգիների ընտանիքի անդամ է։ Ունի մինչև 1 մետր բարձրություն ։ Հայտնի է մասրենու մոտ 400 տեսակ: Հայաստանում հանդիպում է 31 տեսակ՝  ալրապատ, փափուկ և այլն։  Աճում է անտառեզրերին, թփուտներում և բաց տարածքներում։ Պտուղը պարունակում է վիտամիններ։ Հատկապես C, նաև թթուներ, հանքային տարրեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամիններ։ Գրանցված Է Կարմիր գրքում։

images (1)

 

Հարավային Ամերիկայի առաջադրանքներ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 979 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնդանգուդան է, 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիա։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում Պիռանիա ձկները և հսկա Ալիգատորներ։

 

Հյուսիսային Ամերիկայի առաջադրանքները

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ 3 մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադա է: Ամենամեծ քաղաքը Մեխիկո է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլի է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ Ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպի է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլադիա է: