Ցանկությունների ծառ

Եթե լիներ այնպիսի ծառ, որ երազանքները կատարեր, ես այնքան էլ չէի ուրախանա, որովհետև եթե ամեն մի մարդու երազանք կատարվեր, կյանքը իր հետաքրքրությունը կկորցներ։ Եթե պատերազ չլինի, տարրերային աղետներ չլինեն, հիվանդություններ չլինի մոլորակի վրա ապրելու տեղ չի մնա ։Այդ պատճառով էլ ես կուզենայի այդ ծառը, որ չհայտվի մարդկանց մոտ, որովհետև ցանկացած բան երկու երես ունի՝ չար և բարի։նյ

 

Ամանորյա խնդիրներ

  1. Արկղում կա 12 կարմիր, 7 կապույտ և 10 կանաչ  տոնածառի խաղալիքներ։ Առանց նայելու՝  արկղից ամենաքիչը  քանի՞  խաղալիք պետք է վերցնել՝  համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ  կլինեն բոլոր գույնի  խաղալիքները։

Լուծում

12+10=22

22+1=23

  1. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 85 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները  5-ով շատ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

 

Լուծում

85-5=80

80:2=40(տղա)

40+5=45(աղջիկ)

  1. Ձմեռ պապը 10  նվերը  պատրաստում է  2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 30 նվեր։

Լուծում

30:10=3

3*2=6

  1. Նարեն որոշեց Ամանորի տոնին ընդառաջ՝ իր քույրերի համար, գնել   3  ժապավեն  և դրանց  համար վճարեց 1500 դրամ։ Որքա՞ն գումար նա կվճարեր, եթե գներ  նույնպիսի 6 ժապավեն։

Լուծում

1500:3=500

500*6=3000

  1. Ի՞նչ թիվ է մտապահել Ձնեմարդը, եթե  նրա մտապահած թվին ավելացնենք  5-ի քառապատիկը, կստանանք  2038:

Լուծում

5*4=20

2038-20=2018

  1. Սեդան գնեց տոնածառի 6 խաղալիք և վճարեց 480 դրամ։ Նույն խաղալիքից Անիտան գնեց 8 հատ։ Որքա՞ն վճարեց Անիտան։

Լուծում

480:6=80

80*8=640

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Անցած ուրբաթ մենք գնացել էինք Մատենադարան։ Մատենադարանում պահվում են հին հայկական, մագաղաթյա ձեռագրեր։ Այստեղ պահպանվում են մոտ 23000 ձեռագրեր։ Այնտեղ էին նաև մագաղթի վրա գրված հայկական ամենամեծ և ամենափոքր ձեռագրերը: Ամենամեծ ձեռագիրը՝ Մշո ճառընտիրն ունի 75*50 սմ մեծություն և ունի 660 էջ (այժմ` 600)։ Ամեն մի էջը պատրասված է մի հորդից, իսկ ամենափոքրը կարող է տեղավորվել լուցկու տուփի մեջ։ Ձեռագրերի ներկը մինչև հիմա չի մաքրվել, որովհետև բոլոր գույները պատրաստված են բնական նյութերից։ Օրինակ՝ ոսկեգույնը՝ ոսկու փոշուց, կարմիրը՝ որդան կարմիրից և այդպես շարունակ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։

 

Զրույց Ձմեռ Պապիկի հետ

Դա անցած տարի էր՝ Նոր տարուն։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպես է Ձմեռը Պապիկը այդքան ծածուկ ու գաղտնի մտում, որ ոչ ոք այդ ձայնից չի արթնանում։ Դա ինձ մտատանջել է մինչև այդ դեպքը պատահելը։ Հիմա պատմեմ։ Դեկտեմբերի երեսունին ես հատուկ ստուգելու համար արդյոք Ձմեռ պապիկ կա թե ոչ, նամակ գրեցի և ոչ մեկին ցույց չտվեցի։ Եթե ձմեռ պապը լիներ, նա կիմանար իմ նակակի տեղը, և կտար այն ինչ որ ես ուզում էի։ Երբ վերադարձանք տատիկիս տնից, գնացի քնելու։ Նոր տարվա գիշերը արթնացա, որպեսզի ջուր խմեմ և հանկարծ տեսնեմ սպիտակ մորուքով, կարմիր թիկնոցով և գավազանով Ձմեռ պապը կանգնած է։

-Չհասցրեցի,- ասաց Ձմեռ պապը։

-Մի րոպե,- ասացի ես։

Չխկ․․․ Ուզեցա հեռախոսովս նկարել, բայց չստացվեց։ Ձմեռ պապը արագ փախավ։

-Որտե՞ղ եք,- հարցրեցի ես։

-Խնդրում եմ մի նկարիր ինձ։

-Լավ, լավ։

-Ես պետք է գնամ, շտապում եմ։

-Կարո՞ղ եմ մի քանի հազար հարց տալ,- Խնդրեցի ես։

-Մի քանի հազարի համար մի գիշերը չի հերիքի, բայց չորս-հինգ հարց կարող ես։

-Քան՞ի օգնական ունեք։

-Երկու հարյուր հիսունյոթ հազար քառասունութ էլֆեր։

-Ես Գարրին եմ,- ասաց էլֆեերից մեկ։

-Ես Գերրին,- ասաց մի գեր էլֆ։

-Ես Մերրինն եմ։

-Լավ հասկացա,- ասացի ես ( Ի՞նչ է նրանց թվում էր, որ ես պետք է լսեմ բոլորի անունները)

-Իսկ քանի՞ տարեկան եք։

-Դժվար է ասելը։ Լավ ես շտապում եմ պետք է գնամ։ Վերցրու նվերդ։ Ես գնացի։

-Հաջողություն։

Ուրախ Ամանոր բոլորի՜դ։

Ձմեռ պապիկի կենսագրական բանաստեղծություն

Անուն՝ Նիկոլաուս
Բնավորության երեք գիծ՝ ուրախ, բարի, առատաձեռն
Ազգանուն՝ անհայտ
Սիրում է՝ քաղցրավենիք
Կարիք ունի՝ օգնության, որպեսզի նվերներ բաժանի
Վախենում է, որ երեխաները կչարանան
Տալիս է՝ նվերներ
Ուզում է տեսնել՝ խելոք երեխաների
Բնակվում ՝ Լապլանդիայում

Մեսրոպ Մաշտոց, հայոց այբուբեն

Մ. Մաշտոցը ծնվել է  361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սերել է ազնվականի ընտանիքից:

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծեծ ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Սահակ Պարթև կաթողիկոսի և Վռամշապուհ արքայի հովանավորությամբ Մեսրոպ Մաշտոցը  իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադառնում է հայրենիք, Վաղարշապատ/այժյամն Էջմիածին/ հայոց այբուբենը/այն ժամանակ 36 տառից/ ձեռքին: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է/ որը նաև անվանում են Թարգմանությունների Թագուհի/:  Առաջին նախադասությունը, որը թարգմանվում է հայերեն` Աստվածաշնչից  էր, Սողոմոնի առակներից. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Նրանց և նրանց աշակերտների ջանքերով հունարենից թարգմանվեց ոչ միայն Աստվածաշունչը, այլև հույն և ասորի հեղինակների բազմաթիվ հայրախոսական, իմաստասիրական, պատմագիտական և այլ բնույթի աշխատություններ:Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենը ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը,որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Շատերի համոզմամբ, հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ հայոց այբուբենը իր մեջ խորհուրդ է պարունակում, աստվածային կարևոր ուժ, ամեն տառը մի կարևոր բառ է նշանակում: