Ճամփորդություն դեպի Աշտարակ

Աշտարակ գնացին ոչ բոլորը։ Խումբը կազմված էր տասնութ հոգուց։ Ես, Հրայրը և Վահագնը խաղերի կազմակերպիչն էինք։ Ճանապհին ինձ և Հրայրին Վայագնը սովորեցնում էր Հովհաննես -Պատանեսի բառերը։  Հովհաննես հին տարին է, իսկ Պատանեսը նոր։ Խոսել սկսում է խոսել Պատանեսը․

-Հովհաննես, Երկար Հովհանես․

-Հն, Պատանես,- պատասխանում էր Հովհաննեսը։

-Խաղողդ հասելա։
-Տո հասելա-հասմսելա շանը կտամ, գիլուն կտամ քեզ մի քոռ գիլա էլ չեմ տա։

-Բա ինչի՞։

-Որովհետև աչքս հանել ես, տեղն էլ փորել ես։

-Բա ի՞նչ անեմ, որ տաս։

-Մի ճող հարսանիք։

-Երգով գամ, պարով գամ, Զուռնով գամ, դհոլով գամ։

Այս բառերը կրկնում են երկու անգամ, հետո ասում։

-Հովհանես, Երակար Հովհաննես։ Արի գնաք ցախի։

-Չվան (պարան) չունեմ։

-Ես ունեմ։

-Կարճ ա։

-Արի ձգենդ երկարի։

Եվ սկսում են պարանը քաշել։ Միշտ պետք է, որ Հովհաննեսը ընկնի։

Մենք հյուր էինք Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում, որտեղ ես ծանոթացա երկու հոգու հետ։  Մտանք չորս եկեղեցի՝ Ծիրանավոր, Կարմրավոր, Սպիտակավոր և Սուրն Մարիանա։ Դպրոցի սովորողներին սովորեցրինք ազգային երգերը, պարերը և խաղերը։ Նրանց սովորացրինք աքլորակռիվ, հոլ և Հովահհես պատանեսը։ Այնտեղ շատ լավ էր։

Մարդկությանն անհրաժեշտ է․․․

Մարդկանց շատ բան է հարկավոր, դրա համար ավելի հեշտ է ասել, թե ինչ պետք չէ։ Օրինակ՝ հարկավոր չեն սպանություններ, որովհետև հիվանդությունները երևի դրա համար են ստեղծված։Ես դեռ երեխա եմ, և ես իմ ծնողների կողմից ամեն ինչ ստանում եմ։ Եվ ստանում եմ այն պատճառով, որովհետև իմ ծնողները ինձ սիրում են։ Բայց սերն էլ  այնպես պիտի  լինի, որ մարդը ինքն իր մասին էլ մտածի, հակառակ դեպքում իր սերը իրեն կկործանի։ Եթե մարդը տալիս է, նա պետք է կարողանա նաև ընդունել։ Բացի սիրուց, դժվար է ասել, թե ինչ է հարկավոր, իսկ ինչ՝ ոչ։ Իմ կարծիքով դա միշտ գաղտնիք կմնա։

Ճանապարհորդություն դեպի Կասկադ

Ուրբաթ օրը մենք գնացել էինք Կասկադ։ Ամենասկզբում մտանք <<Գաֆեսճյան արվեստի կենտրոն>>։ Այնտեղ մենք շատ բաներ տեսանք, բայց իմ մեջ տպավորվեց,  նավի երկու և շոգեքարշի մակետները, քարացած փայտի վրա պատրսատված երեք ալիգատորները, Սասունցի Դավթի կյանքը նկարագրող որմնաքանդակը, Գրիգոր Խանջյանի երեք որմնանկարները, որոցից մեկը պատկերում է հայկական գրերի ստեղծումը, մյուսում Ավարայրի ճակատամարտը, երրորդում էլ 20-րդ դարի հայ մեծերը։ Հետո դուրս եկանք լուսանկարելու Կասկադի տարածքը։ Ես միշտ Կասկադը շատ եմ սիրել։

 

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

  • Տոնի ո՞ր հատվածն քեզ ավելի դուր եկավ, ինչու՞
  • Ինձ ամենաշատը դուր է գալիս խաղալու մասը, որովհետև ամենաշատը ուրախանում եմ խաղեր խաղալուց։
  • Երբևէ մասնակցե՞լ ես  Բարեկենդանի ծիսական արարողության
  • Այո մասնակցել եմ։
  • Բարեկենդան թե՞ Հելուին, ինչու՞/հիմնավորիր պատասխանդ օրինակներով/
  • Ինձ ավելի շատ դուր է գալիս Բարեկենդանը, որովհետև Հելուինը հիմնված է վախացնելու վրա, իսկ ես վախենալ չեմ սիրում

Բարեկենդան

Հայերի մեջ Բարեկենդանն ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը։ Ուտիս տատը  համարվում էր Բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Տոնի վերջում Ուտիս տատին հրապարակից դուրս էին վռնդում: Ուտիս տատը , որը Բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր։ Իսկ Բարեկենդանի վերջին օրը՝ Բուն Բարեկենդանին, Ուտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։ Հայտնվում էր Պաս պապը կամ Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում։ Այն տանը առաստաղից կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին։

Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին կերպարանափոխվելու։ Հաճախ դա բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և ուղղելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ:

Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը, հաճախ նրան երեսին ալյուր էին քսում, այծի մազից մորուք դնում, մորթիների շորերի մեջ փաթաթում և ձեռքին երկար ձող տալիս: Նա մտնում էին տներ՝ վախեցնելով տոնախմբության մասնակիցներին։ Վերջում մեյմունը տանտիրոջից մի  նվեր էր ստանում և հեռանում։

Տղաները հագնում էին աղջիկների հագուստ, փոքրերը` մեծերիի, երբեմն էլ` ծաղրածուի: Արտաքինը պետք է հնարավորինս ծիծաղաշարժ լիներ։ Դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ ներկում մրով, ալյուրով ու ածուխով:

 

Առաջադրանքներ

  • Ի՞նչ էր խորհրդանշում Ակլատիզը:

Ակլտիզը մեծ պասի խորհրդանիշն է։

  • Ի՞նչ էին հագնում Բարեկենդանը տոնելիս։

Բարեկենդանի ժամանակ մարդիկ հագնում էին կենդանիների դիմակներ

  • Օգտվելով այս քառատողից գրեք՝ ո՞ր տոնն է ըստ ձեզ հաջորդում Բարեկենդանին՝

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Բարեկենդանից հետո նշում էին զատկի տոնը։

  • Ի՞նչ ուտելիքներ էին պատրաստում Բարեկենդանին:

Գաթա, հալվա, մածուն, կաթնապուր և ձու։

  • Ինչո՞ւ էին Ուտիս տատին գլորում սարից:

Նրա համար, որովհետև սկսվում էր պասը։

  • Ինչպե՞ս էին անվանում դիմակավորված մարդկանց, ովքեր վախացնում էին տոնի մասնակիցներին:

Այդ մարդկանց անվանում էին մեյմուններ։