Ամառային ճամբար․ երրորդ օր

Այսօր մենք ընդհանուր պարապունք չարեցինք։ Դրա փոխարեն թելադրություն գրեցինք։ Մաթեմատիկայից հետո գնացինք <<Անտիվիուս Կոմիտասին>>, որտեղ երգեցինք  Կոմիտասի երգերից։ Երեկ մենք բալի կոմպոտը դրեցինք սառցախցիկում։ Այսօր կերանք բալի կոմպոտից պատրաստված սառնաշաքարը։ Սառնաշաքարից հետո էլ կոմպոտը վայելեցինք։ Հետո <<Պահապան հրեշտակները>>  նվերները դրեցին պայուսակների մեջ։ Եվ այդպես ավարտվեց այս օրը։

Ամառային ճամբար. երկրորդ օր

Այդ օրը սովորականի պես ընդհանուր պարապմունքով սկսվեց։ Օրվա սկզբում մենք <<Պահապան հրեշտակների>> որոշեցինք։ Այսօր երեկվա հավաքած բալով կոմպոտ պատրաստեցինք։ Հետո խաղ խաղացինք։ Խաղալուց հետո գնացինք հեծանիվ քշելու։ Կեսից ես գնացի, որպեսզի սկեյթ քշեմ։ Մի քիչ հետո հնարավոր է, որ մեր պատրաստած կոմպոտը խմենք։

Ամառային ճամբարի առաջին օր

Այսօր սովորականի նման սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Առաջին 1.5 ժամը մենք պատրաստվեցինք գիտելիքների ստուգմանը։ Ճամբարի ընթացքում մենք աշխատելու ենք ջոկատներով։ Ես հայրենագետ-բնապահպանների ջոկատում եմ: Մենք ունենք կարգախոս`​ << Բնությունը մեր սրտում է, իսկ սիրտը բնության մեջ>>։ Մենք մեկս մյուսին ավելի լավ ճանաչելու համար խաղացինք մի քանի խաղ։ Առաջի խաղը նպաստում էր տարածության մեջ կողմնորոշվելուն։ Սկզբից խիտ շրջան էինք կազմում և փակ աչքերով բացվում, հետո մի պահ աչքեր բացում էինք ու կրկին խտանում։ Ով որ հայտնվում էր շրջանի մեջ, նա պարտվում էր։ Հետո մեր ջոկատավարը` ընկեր Սոնան մեզ հարցեր էր տալիս, և մենք նրանց պատասխանում էինք անկեղծությամբ։ Երրորդ խաղում թերթիկներ էին ընտրում, որոնց վրա գրված էր անգլերենով հայրենագիտությունից հարցեր, ճիշտ պատասխանելու դեպքում գնդակով խփում էին շշերին, եթե դիպչում էինք շշերից մեկին մեզ միավոր է գալիս։ Հետո գնացինք վայրի բալ հավաքելու, որպեսզի վաղը բալի կոմպոտ պատրաստենք։

Թեստ11
Դասարան *
4.1
Անուն, Ազգանուն *
Հրանտ Խաչատրյան
1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։
1/1
1) 433323
2) 433332
3) 334323
4) 343246
2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1/1
1) 1, 22, 333, 4444, 5555
2) 1001, 101, 100001, 212
3) 1021, 1020, 1002, 2
4) 23, 22, 18, 19
3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․
1/1
1) 2, 4, 6, 1, 8
2) 4, 8, 14, 24, 1022
3) 23, 4, 6, 88, 22, 12
4) 201, 222, 2222, 2, 22222
4․ Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։
1/1
1) 300
2) 400
3) 2500
4) 100
5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։
1/1
1) 31
2) 32
3) 33
4) 34
6․ Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
1/1
1) 1
2) 10
3) 2
4) 20
7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։
1/1
1) Կմեծանա 24-ով
2) Կմեծանա 12-ով
3) Կփոքրանա 12-ով
4) Կփոքրանա 24-ով
8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։
1/1
1) 7
2) 8
3) 6
4) 5
9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով․
1/1
1) 335
2) 325
3) 525
4) 75
10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
1/1
1) 1000
2) 1500
3) 900
4) 1600
11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում են և՛ 5-ի և՛ 10-ի։
1/1
1000
12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։
1/1
50 մ
13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի ————— ։
1/1
երկու ծայրակետ
14․ Հաշվիր 125-12*10+6։(1+2) արտահայտության արժեքը։
1/1
7
15․ Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
1/1
23
16․Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։
1/1
30
17․Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
1/1
73, 75, 77

Բակտերիաներ և վիրուսներ

1. Գրիպի վիրուսը, որը հայտնվել է թղթադրամի վրա, կարող է այնտեղ ապրել մինչև 17 օր:
2. Մուտքերի մոտ տեղադրված գորգերի 96%-ը պարունակում են ֆեկալային բակտերիաներ, որոնք տուն կտեղափոխվեն կոշիկի միջոցով:
3. Համակարգչի մկնիկը եռակի կեղտոտ է զուգարանակոնքի նստատեղից:
4. Մեր մաշկը օրական կորցնում է նվազագույնը 10 մլն բջիջ: Որոշները ձեռքերի օգնությամբ տեղափոխվում են ձեզ շրջապատող իրերի վրա:
5. Սառնարանի դռան ռետինից հիվանդանալու շանսը 86% է:
6. Ռեստորանի մենյուն հեռու պահեք ափսեից՝ դրանց վրա միկրոբները կարող են պահպանվել 18 ժամ:
7. Գրասենյակային սեղանը 6 քառակուսի մետրի վրա պարունակում է մոտ 20 հազար բակտերիա:
8. Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա անգամ համբույրն է անվտանգ, քան ձեռքսեղմումը:
9. Միջինը, բջջային հեռախոսը, ականջակալներն ու միկրոֆոնը պարունակում են մինչև 1400 բակտերիա:
10. հազի ժամանակ կամ փռշտոցի բակտերիաները կարող են տարածվել մինչև 1 մետր հեռավորության վրա

Թունավոր սնկեր

Մահաբեր «կանոցիբե»

Այս սունկն ունի կոնաձև գլխարկ: Այս տեսակի սունկն աճում է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում: Բացի նրանից, որ սնկի մեջ կան վտանգավոր միկոտոքսիններ, այն վտանգավոր է նաև նրանով, որ հեշտ է շփոթել նմանատիպ ուտելի սնկերի հետ:

 

Դժգույն ճանճասպան

Սա մեծ գեղեցիկ սունկ է, որը լայն տարածված է Եվրոպայում և Ասիայում: Այն հաճախ շփոթում են սպիտակ սնկի հետ: Հատկապես թունավոր է սնկի գլուխը: Դժգույն ճանճասպանը վտանգավոր է նաև նրանով, որ աճում է ուտելի սնկերի կողքին, և կարող է իր թույնը տարածել:

 

«Գալերինա»

Առաջին հայացքից գեղեցիկ և անվնաս այս սունկը իրականում թունավոր է ու մահացու վտանգավոր: Այն պարունակում է ա-ամանիտին թույներ, որի «շնորհիվ» արագ ոչնչացնում է լյարդի, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի բջիջները:

 

Մորկեղասունկ

Մահացու վտանգավոր մորկեղասունկը հաճախ անվանում են շուրթերի սունկ: Նրա գլխարկը հիշեցնում է գլխուղեղի: Նա շատ նման է ուտելի մորկեղասունկին: Դա իր հերթին ունենում է վատ հետևանքեր` փսխում, գլխապտույտ, փորլուծություն, նույնիսկ մահ:

 

Գարշահոտ ճանճասպան

Սպիտակ օվալաձև սունկը աշխարհում ամենատարածված թունավոր սնկերից է: Այն պարունակում է ամատոքսիններ, որոնք հանգեցնում են մահվան

Լինել և ունենալ

<<Լինել և ունենալ>> պատմվածքը պատմում է մի ուսուցչի մասին։ Մի անգամ նա լսում է, թե ինչպես են խոսում երկու բանվոր հարավային Իտալիայից։ Նրանք շատ էին եղել արտասահմանում՝ աշխատանք գտնելու համար։ Նրանցից մեկը ասում է . << Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա>>:ՈՒսուցիչը ջղային ուղղում է , և բանվոր ասում է,, որ դա բացի սխալ արտահայտություն է, այլ նաև շատ տխուր, որ կուզեր Իտալիայում ապրեր՝ լավ աշխատանքով, լավ տնով և հանգիսատ կյանք ունենար։ Այդ ժամանակ ուսուցիչը խառնվում է, և ինքը իրեն ասում է․ <<Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է>>։

Պատմվածքը ասում է, որ որտեղ էլ գնաս, մեկ է՝ քո հայրենիքը, քաղաքը և տունը ամենալավ տեղն են ամբողջ աշխարհում