Եռօրյա ճամփորդություն դեպի Ստեփանավան

Հունիսի 8-ին մենք գնացել ենք Ստեփանավան։ Ավելի կոնկրետ մենք մնացել ենք Գարգառ գյուղում։ Այնտեղ շատ լավ էր։ Մենք ընկերներով շատ խաղեր ենք խաղացել։ Ես այնտեղ նաև վերջացրեցի <<Ռոբին Հուդ>> գիրքը։

Ճանապահին մենք գնացել ենք Լոռի Բերդ, բայց քանի որ մի քանի հոգի անձրևապաշտպան բաճկոն կամ անձրևանոց չունեին մնացել են ավտոբուսի մեջ։ Այնտեղ եղանակը շատ տհաճ էր, այդ պատճառով հիմնականում տանն ենք եղել։ Նաև գնացել ենք Հնեվանք: Հնեվանքում թռչունները բույն էին դրել։ Գնացել ենք նաև Դենդրոպարկ։ Դենդրոպարկում ինձ այնքան էլ հետաքրքիր չէր այն պատճառով, որ ես շատ եմ եղեն այնտեղ, քանի որ Դենդրոպարկը գտնվում է Գյուլագարակում, իսկ իմ մորական կողմը հենց Գյուլագարակից է։ Դենդրոպարկ մենք գնացինք Զիլ բեռնատարով։ Եվ հունիսի 10-ին մենք վերադառձանք Երևան։

Ամառային ճամբար. վեցերորդ օր

Այսօր մաթեմատիկայի գիտելիքների ստուգումն էր։ Այս օրը շատ հետաքրքիր անցավ։ Գրեթե ողջ օր խաղեր ենք խաղացել։ Սկզբից խաղացինք այսպիսի խաղ ` ամենաառաջին մասնակիցը մի բան էր նկարում ու ցույց տալիս երկրորդին, իսկ երկրորդը նկարում էր մյուսի մեջքին։ Եվ այդպես շարունակ։ Ծառից խաչ ստացվեց, ավտոմեքենայինց` աստիճան և այդպես շարունակ։ Այդ խաղը կոչվում է <<Նկարի էվոլուցիա>>։ Նաև խաղացինք <<Մուկ ու կատու>>։ Այսօր շատ խաղեր խաղացինք։ Այսօր շատ-շատ լավ անցավ։

Լոռի բերդ

Լոռի բերդը կառուցվել է 10-րդ դարում, Դավիթ Անհողիի կոմից։ 11-ից 13-րդ դարերում ունեցել է 10.000 բնակից։ 1105 թվականին Լոռին կարճ ժամանկով գրավեցին թուրք սելջուկները, իսկ 1118-ին մոտակա տարածքներով գրավեցին վարցական զորքերը ։Ես Լոռի բերդում արդեն եղել եմ, քանի որ Լոռի բերդը մեր գյուղից հեռու չէ։

Ամառային ճամբար․ հինգերորդ օր

Գիտելիքների ստուգմանը այսօր չպատրաստվեցինք, քանի որ օր շատ երկար էր լինելու և այդպես էլ եղավ։ Ամենասկզբում ոտքով չքայլեցինք, այլ ավտոբուսը մեզ թողեց Հրազդանի կիրճում։ Այնտեղ մի ծորակ կար, և ասում էին, որ շատ լավ ջուր, բայց ժանգաջրի համ ուներ։ Երբ բոլորը ջուր խմեցին մեզ ձեռնոցներ և աղբի տոպրակներ տվեցին, բայց քանի որ աղբը ատբ քիչ էր 4-5 րոպե հետո շարժվեցինք առաջ։ Հետո մի պահ <<փորձություններ>> սկսեցին։ Մի քանի քար կար դուրս ցցված, որոնցով պետք է հասնենք մի փոքր կղզի։ Կղզում մեր բրդուճները կերանք։ Երբ հասանք մանկական երկաթուղի, մի քանի խաղ խաղացինք։ Սկզբից տղաներով ու մի քանի աղջիկ միասին ֆուտբոլ խաղացինք, բայց խաղը այդպես էլ չվերջացավ։ Հետո երկու անգամ գործնագործ խաղացինք։ Երթուղիով գնացինք մեր դպրոցի մոտ։ Պաղպաղակ կերանք և այդպես ավարտվեց այս օրը։

Ամառային ճամբար. չորրորդ օր

Այս օրը շատ կարճ տեւեց սկզբից գնացինք լողալու, բայց քանի որ ես լողազգեստ չէի բերել, ես հեծանիվ քշեցի։ Բայց անձրևի պատճառով գնացիք ներս, սկեյթ քշելու։ Հետո սկսեցինք մուլտֆիլմ դիտել։ Այդպես ավարտվեց ամառային ճամբարի չորրորդ օրը։