Խորհրդավոր կղզին

Այս ամառ ես կարդացել եմ Ժյուլ Վեռնի <<Խորհրդավոր կղզին>>։ Գիրքը պատմում է 5 գերիների մասին, որոնք գերի են ընկել Հյուսիս-հարավ պատերազմի ընթացքում։ Գերությունից ազատվելու համար օդապարիկով փախան, բայց փրկվելու համար իրենց ամեն ինչը գցեցին Խաղաղ օվկիանոս։ Վերջում նրանք հայտնվում են մի անմարդաբնակ կղզում, որին անվանում են Լինքոլնի կղզի։ Հերոսները իրենք իրենց գաղութակ են անվանում և սկսում քաղաքի նման մի բան շինել։ Ինձ հերոսներից դուր եկավ Սայրես Սմիթը։ Նա շատ հնարագետ է և խելացի, նաև նա գաղութակների առաջնորդն էր։ Այդ պատճառներով էլ նա ինձ դուր է գալիս։ Իսկ պահերից ինձ դուր եկավ այն պահը, երբ հերոսները կռվում էին 50 ծովահենների դեմ։ Այն ինձ դուր եկավ, որովհետև շատ լարված էր։ Այդ պահը կարդալու ժամանակ ես քրտնում էի։ Գրքի մեծ մասը շատ լարված էր, իսկ ես այնպիսի գրքեր, որոնց կարդալու ժամանակ ես լարված եմ լինում շատ եմ սիրում։ Գիրքը ինձ շատ դուր եկավ և բոլորին խուրհուրդ եմ տալիս կադալ։

Ահա և Լինքոլնի կղզին

220px-Жюль_Верн_Карта_Таинственного_острова