1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` նա չէր ուզում, որ իրեն կառավարեն։
  2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ կողքից ուրիշի աշխատանը միշտ հեշտ է։
  3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

Ստեղծագործության մեջ հեղինակը մի դպրոցական էր, որը հոգնել էր դպրոցական կյանքից։ Նա ուզում էր մարավաճառ դառնալ, որպեսզի թափառեր և տվյալ ժամին տուն չվերադառնար, նա ուզում էր պարտիզպան լինել, որպեսզի կառավարիչ չունենար և ուզում էր պահապան դառնալ, որպեսզի ուշ քնի։

Մտածե՞նք միասին

Արշավի ընթացքում խարույկ վառելու համար Աստղիկը, Արմենը, Նարեկը և  Նարեն  գնացին  փայտ հավաքելու։  Ամենաշատը  հավաքեց  Նարեկը, իսկ Նարեի հավաքածը ամենաքիչը չէր։ Նրանցից  ո՞վ էր  ամենքիչ  փայտը  հավաքել, եթե  Աստղիկն ու Նարեն միասին  հավաքել  են այնքան փայտ, որքան  Արմենն ու  Նարեկը  միասին։

Արմեն

 

Պապիկը յուրաքանչյուր ծոռին 1 կոնֆետ ավել տալով իր 98 կոնֆետը բաժանում է իր ծոռների և թոռների միջև։ Քանի՞ թոռ ու ծոռ ունի պապիկը, եթե նրա թոռների ու ծոռների ընդհանուր քանակը 15 է։

ծոռ 8, թոռ 7

Բաժանելին 5 անգամ մեծ է բաժանարարից, իսկ բաժանարարաը 5 անգամ մեծ է քանորդից։ Գտիր բաժանելին։

125

Անահիտը գնում էր մազադաշտ։ Նրան ընդառաջ էին գալիս 6 սովորող՝ յուրաքանչյուրի ձեռքին՝ 3-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 5-ական գնդակ։ Քանի՞ գնդակ էին տանում սովորողները մարզադաշտ։

ոչ մի հատ

Համերգին մասնակցում էին 4 աղջիկ։ Յուրաքանչյուր երգ կատարում էին նրանցից երեքը։ ամենաշատ հանդես եկած աղջիկը կատարել  է 8 երգ, իսկ ամենաքիչ  հանդես  եկածը՝ 5 երգ։ Քանի՞ երգ են երգել աղջիկները, եթե ամեն երգ կատարելուց հետո  յուրաքանչյուրը ստացել է 1 ծաղիկ։

Նարեկը ասաց, որ Արմենը 500-ից շատ գիրք ունի, իսկ Արմինեն էլ պնդեց, որ Արմենը ավելի քիչ գիրք ունի։ Նարեն էլ պնդեց, որ այնուամենայինիվ Նարեկը գիրք  ունի։ Որքա՞ն գիրք ունի Նարեկը, եթե  նրանց ասվածներից միայն մեկն է ճիշտ։

Նարեկը գիրք չունի

Սեղանի շուրջ նստած են 7 հոգի։ Յուրքանչյուրը բաժակը մեկ անգամ զարկում է մյուս բոլորի բաժակներին։ Քանի՞ անգամ են զարկում բաժակները։

21

Ավտոմեքենայի համարանիշի եռանիշ թիվն այնպիսին է, որ եթե հանենք 7, ապա կբաժանվի 7-ի, եթե հանեք 9, կբաժանվի 9-ի, եթե հանեք 11, կբաժանվի 11-ի։ Ո՞րն է այդ եռանիշ թիվը։

Երբ մայրիկը 33  տարեկան էր, Սոնան 9 տարեկան էր։ Իսկ հիմա Սոնան 2 անգամ փոքր է մայրիկից։ Քանի՞  տարեկան է Սոնան։

24

Կռահելով առաջին տողի փակագծում գրված թվի ստացման ձևը՝ ի՞նչ թիվ պետք է տեղադրել երկրորդ փակագծում։

16   (35)  54

 

48    ( 54 )     60

Դասարանական աշխատանք

Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

Գործնական աշխատանք

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի նապաստակ ասաց․

— Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան:

Եվ հպարտ-հպարտ նապաստակները շարունակեցին քայլել, բոլորին վախեցնել։ Նրանք իրենց ամենաքաջն էին համարում։ Բայց մեր մեջ ասած նրանք այնքան էլ վախենալու չէին։ Ու հանկարծ հանդիպում են Գայլին։ Գայլն էլ լսած է լինում, որ նապաստակները սկսել են բոլորին վախեցնել։ Նա ասում է․

-Ես լսել եմ, որ դուք բոլորին վախեցնում եք։ Ինձ թվում է, որ ձեզ կառավարիչը չի խանգարի։

-Մենք համաձայն ենք,- ասում էին նապաստակները,-եթե դու երաշխավորում ես, որ մենք կկարողանանք վախեցնել, նույնիսկ Առյուծին։

-Երաշխավորում եմ։

Նրանք ձեռքերը սեղմեցին և Գայլը դարձավ նրանց կառավարիչը։ Գայլը նրանց շատ օգնեց։ Նրանց քիչ էր մնացել, որ նույնիսկ Առյուծին վախեցնեն, բայց մի օր Գայլը ասաց․

-Ես այսքան բան ձեզ համար արել եմ, իսկ դուք ինձ համար՝ ոչինչ։

-Ինչ անենք-ասացին նապաստակները։

-Ես ձեզ ուզում եմ ուտել։

Բայց այդ պահին նապաստակները այքան վախեցան, որ գնացին լիճ, որպեսզի իրենց խեղդեն։