Գործնական աշխատանք

1.Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով: Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց։ Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

2.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած: Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է:

3.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

օր՝ Խնձոր-ենի

Տ-գեղ, ան՛-հարմար, ան-զեն, ան-տուն, ան-գութ , դժ-բախտ, դժ-գոհ, լճ-ակ, շն-իկ, գառն-ուկ,  կանաչ-եղեն, միտ-ք,  լեռն-ցի, սար-եցի, գյուղ-ացի։

4.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Եղեգիս

Եղեգիս կամ Էլեգիս, Ալայազ, Ալագյոզ, Եղեգյաց գետ, գետ Հայաստանի Վայոց մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։

Արփա

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։

Դասարանական աշխատանք

Գրիր տրված բառերի հականիշները։ Այդ զույգերից երկուսը գործածիր նախադասությունների մեջ։

Անուշ-լեղի

Բարձր-ցածր

Լույս-մութ

Ջահել-ծեր

Ապօրինի-օրինական

Անուշ քույրը, ուներ լեղի եղբայր։

Բարձր շենքի կողքը գտնվում էր ցածր կրպակ։

Ծեր պապիկը, ուներ ջահել թոռնիկ։