1.Գտի՛ր ճանապարհ, քարանձավ, դուստր բառերի հոմանիշները և դրանք գործածի՛ր նախադասություններում։
ճանապարհ-ճամփա
Քարանձավ-քարայր
Դուստր-աղջիկ

Ճամփաբաժանի մոտ մի սանորակ ջրով մի ցայտաղբյուր կա։
Արենիի քարայրում գտնվել է աշխարհի ամենահին կոշիկը։
Մորաքրոջս աղջկա անունն Իռեն է։
2.Տեքստի մեկ նախադասության մեջ երեք հոմանիշներ միասին են գործածվել․ գտի՛ր դրանք և բացատրի՛ր։
Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:
Ծիծաղ-թույլ
Քրքիջ-նորմալ
Հռհռոց-ուժեղ
Տեքստային աշխատանք՝

1.Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի։

Բարև, Թաֆֆի: Ես գիտեմ, որ դու և քո ցեղը գրել,կարդալ չգիտեք։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ դու գրել սովորես և քո ցեղին էլ գրել, կարդալ սովորեցնես, որպեսզի ինչ որ վատ բան պատահելուց կարողանաք մյուսներին զգուշեցնել։

AS

2.Քո կյանքից որևէ զվարճալի դեպք պատմի՛ր:

Փոքր ժամանակ ես և պապիկս խաղ էինք խաղում։ Օրինակ՝ ես խնդիրներ եմ հորինել, իսկ պապիիկս  պետք է լուծի։ Հիմանական խնդիրներ արաջադրող պերսոնաժը Դեբիլիկն էր։

Մի օրինակ՝ ես Դեբիլիկի անունից հարց եմ տալիս․

-Չեմ կարողանում հեռուստացույցով հողը փորել։ Ինչպե՞ս անեմ։

Հարցը լինում էր նկարի տեսքով։

IMG_20180923_200747