27.02.19

Բանաստեղծությունն ընթերցելիս, ի՞նչ զգացողություններ ունեցար։

Բանաստեղծությունն ընթերցելիս ես զգացի, թե ինչ արագ է անցնում ժամանակը։
Բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ, որովհետև նա իմ կարծիքով շատ իմաստուն էր։

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ բոսորղողանջբոցհրկեզհնչեղ։

Բոսոր-կարմիր

Ղողանջ-զրնգոց

Հրկեզ-տապ

Բոց-կրակ

Հնչեղ-ձայնեղ

Հայրավանք

Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 1952,1972,1973թթ.  Հ.Մնացականյանի  ղեկավարությամբ: Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի: Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է:Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ, որոնցից մեկը զարդարված է  կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով:Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե,երկաթե,ոսկրե և քարե  զենքեր,գործիքներ  ու զարդեր):

Ագարակում աշխատանքը եռում է

Բ4 նյուզի խումբը փետրվարի 21-ին գնացին կրթահամալիրի ագարակ։ Նրանք հետևեցի աշխատանքներին և հետաքրքրվեցին, թե լճակի, տնկարանի և ջերմոցի հետ կապված ինչ գործեր են արվել։ Լրագրողները նաև օգնեցին բնագետներին մաքրել տարածքը քարերից։ Սա, ինչպես նշում է բնագիտության ուսուցչուհի Շուշան Ալեքսանյանը, առաջին կարևոր գործն է, որ պետք է անել հիմնական աշխատանքը սկսելուց առաջ։

Լրագրող-սովորողները հետևելու են աշխատանքներին ու իրենց հրապարակումներում ներկայացնելու են ընթացքի մասին մանրամասներ։

Մինչ այդ նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ’ ոլորտի պատասխանատու անձանց հետ։