Լավ է աչքով կույր լինել, քան՝ մտքով

Լավ է աչքով կույր լինել, քան՝ մտքով, որովհետև առողջական խնդիրներ ունենալիս մարդը կարող է օգուտ տալ, իսկ այն մարդը ով ցանկություն չունի ինչ որ բան իմանալու կապրի իր կարճ կյանքը և կմահանա չտալով աշխարհին ոչ մի բան։ Օրինակ՝ Սթիվեն Հոկինգը տառապել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Կաս-ի ժամանակ մարդը չի կարողանում շարժվել, որը առաջացնում է մկանների ապաճում։ Չնայած հիվադությունը Հոկինգը շատ մեծ հետք է թողել ժամանակակից գիտության մեջ։

My spring

In the next week we have holidays. In holidays I am going to my village. In village I visit my cousin․In village I have good friends. In my village I always going to play football. In village we going to collect mushrooms with my friends and I with my mother wont to climb the mountain․

Հանդիպում Աշոտ Բլեյանի հետ

Այսօր կրթահամալիրի տնօրենը այցելեց Արևմտյան դպրոց։ Նրան դիմավորեցին սովորողներն ու ուսուցիչները քարափում երգով և շուրջպարով։ Սովորողները սկսեցին խոսալ գազի խողովակների մասին, որ գետնի տակով անցնի ։ Հետո սկսեցին խոտի դաշտի մասին խոսել։ Խոհարարները հյուրասիրեցին նաև քաղցրավենիքներ։

Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ

անգամ
երբեք

դարձավ

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ-լավ

Սովորական-անսովոր

Պարզ-բարդ
Երկար-կարճ

  1. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

  1. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Աչքեր  մեծ
Տղա     սովորական

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է- ձանձրացնել
    բ/չէր կարողանում-չկարողանալ
    գ/դնեն-դնել
    դ/դարձավ-դարնալ
  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Ենթակա- ստվեր,

Ստորոգյալ- ունի

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    կաղամբ
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա ինչուիկ էր։
  2. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Նա սկսեց ապրել մի սարի գագաթին,որտեղ նոր հարցեր էր հորինում։
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու ձեռքը մարդ ունի

Ո՞րովհետև առանց ձեռքի մարդ ոչինչ չեր կարող բռնել

Ինչու էջերը գիրք ունեն

Ո՞րովհետև առաց էջ գիրքը անիմաստ է։

Ի՞նչու դեմքը քիթը ունի

Որովհետև առանց քթի դեմքը չի կարող շնչեմ

Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ի՞նչու ներքնակը մահճակալ ունի։

Ի՞նչու ատամը բերան ունի։

Ի՞նչու աղը աղաման ունի։

Ի՞նչու հյութը շիշ ունի։

19.03.19

1.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարի, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գինին  պահելու տեղ-մառան, կապույտ աչքերով-կապտաչյա,  հույների երկիր-Հունաստան,  ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

2.Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ հարցին պատասխանող
բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.
Օրինակ՝ Կինը հարցրեց:  Երիտասարդ կինը  հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Փոքր շունը մտավ պատմության թանգարարան:
Նրա քրոջ սիրտը քար է:
Իմ հայրն իմ ամենալավ ընկերն է:
Երկիրը պտտվում է արևի շուրջ:

Կարդա՛ և պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Ծառերի գանգատը» գործը։

Առաջադրանք՝

1.Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին՝ ի՞նչ սովորեցիր, ի՞նչը քեզ դուր եկավ, ի՞նչը կփոխեիր և այլն (աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։

Տվյալ պատվածքով Ղազարոս Աղայանը ուզում էր մարդկանց ասել, որ պետք չէ ծառերը ոչնչացնել, այլ պետք է ավելի խնամքով վերաբերվել։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ։ Ծառերի փայտը պետք է խելքով օգտագործել, կտրել այնքան ծառ, որքան հարկավոր է։ Ամեն դեպքում ծառը բնական շղթայի մասնիկ է․ հանես շղթայի մի մասնիկը՝ շղթան կկտրվի։

Կրթահամալիրի յոթ հրաշալիքներ․ Ֆուտբոլի դաշտ

21/02/2019-ին  Մխիթար Սեբաստացու անվան կրթահամարիլի Արևմտյան դպրոցի  աշակերտները հանդիպեցին  Աշոտ Բլեյանի հետ: Խոսաքցությունը (7 հրաշալիքներից) Առաջինի   մասին էր, որ միջին դպրոցում կառուցվի խոտից ֆուտբոլի դաշտ:      

2.Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև-պայծառ արև, ինչպիսի՞ օր-դաժան օր, ինչպիսի՞ առվակ-հանգիստ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց հին հեռուստացույց, ինչպիսի՞գիրք-արկածային գիրք, ինչպիսի՞ մարդ-խելացի մարդ:

3.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: 
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

Հաղարծնի վանք

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Սեղանատուն
Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21,6 x 9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։