Տարին  ամենաշատը  քանի՞  կիրակի օր կարող է ունենալ։
53, քանի որ տարին կարող է սկսել կիրակի օրով։

Ժամը քանիսն է հիմա, եթե օրվա ավարտին մնացել է 2 անգամ քիչ ժամանակ, քան անցել է։

24:3*2=16

16:00

Երկու հոգի հեռախոսով զրուցում էին․

-Այսօր հինգշաբթի է,-ասաց նրանցից մեկը։

-Ո՛չ, այսօր ուրբաթ է, ասաց մյուսը։

Զարմանալի է, սակայան նրանք երկուսով էլ ճիշտ էին։ Ինչպե՞ս բացատրել։
Նրանք գտնվում են տարբեր ժամագոտիներում։ Ապրում են տարբեր երկրներում, որտեղ հսկայակա ժամային գոտու տարբերություն կար։

Ճամփորդը ընկավ մի այնպիսի կղզի, որտեղ ապրողների  մի մասը  ճշտախոս է, մյուս մասը՝ ստախոս։ Մտնելով մի տուն՝  նա հանդիպեց  կղզու բնակիչներից մի քանիսին  և հարցրեց, թե նրանցից քանիսն են ստախոս։

-Մեզանից  գոնե մեկը  ստախոս է, պատասխանեց  բնակիչներից մեկը։

Ո՞վ է պատասխանողը․ ստախո՞ս, թե՞ ճշտախոս։
Ճշտախոսն էր պատասխանողը։

Մեծ Պահքը սկսելուց ակլատիզ ենք պատրաստում, գլխին յոթ փետուր ամրացնում: Յոթ փետուրներից յուրաքանչյուրը մեկ շաբաթ է խորհրդանշում: Ամեն շաբաթ ակլատիզի փետուրներից մեկը հանում ենք և հաշվում, թե Զատիկին քանի շաբաթ մնաց: 2019 թվականի  Զատիկը ապրիլի 21-ին է: Ո՞ր օրն ենք ակլատիզ պատրաստել:
Մարտը 31 օրից է բաղկացած։

31+21-49=3

Մարտի 3

Ֆուտբոլային թիմի 11  խաղացողների միջին տարիքը  կազմում է 22։ Երբ խաղացողներից մեկին հեռացրին  դաշտից, մնացած խաղացողների միջին տարիքը դարձավ 21։ Քանի՞  տարեկան է հեռացված ֆուտբոլիստը։ 
11*22-10*21=32

2-րդ մաս՝ ստացեք անհրաժեշտ թիվը

Վեց  9-ի օգնությամբ ստացեք 100։
(999-99):9=100

Հինգ 3-ով ստացեք 37։
3:3+33+3=37

5.2 դասարանը մեր համար կազմեց լուցկիներով դժվար խնդիր, որը մենք մեր թիմով կարողացանք լուծել։ Վերջում հաղթեց մեր թիմը։

Թեսթ 20

Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկողխորհրդավոր ու ահալիձայներին, թախիծը հոգուն չոքած․․․Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Առաջին, բարձրացա, երբեմնի, մարդուց

2. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Մենատնտես նշանակում է տնտեսությունը անհատական կերպով վարող մարդ։

3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

Պտուղներ-բերք
Մաքրված-լվացված
Տխուր-թախծոտ
Ոռոգել-ջրել


4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ-ավտոտնակ

բ/դաչա-ամառանոց

գ/մայկա-շապիկ

դ/սումկա-պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ։

մենատնտես, հողակտոր-բարդ

Մեծ, գյուղ-բարզ

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

Ժայռեր-գոյական Կիսայրված-ածական

Քարեր-գոյական Ձգված-ածական

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

Հետքերը-ենթակա

Երևում էին-ստորոգյալ

9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

10. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

Աշխատասեր և համբերատար

13. Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

14. Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

Կռիվ ժայռերի հետ

Ուսումնական պլան

Մեր դպրոցը համեմատաբար շատ է գնում ճամփորդությունների։ Երբ ես պատմում եմ եռօրյա ճամփորդությունների մասին ընկերներիս, նրանք զարմանում են։ Կարելի է ընտրությամբ գործունեության մեջ ավելացնել <<Ծրագրավորում>> առարկան։ Կարելի է ավելացնել ֆուտբոլ՝ աղջիկների համար։

25.04.19

Building-շինություն, tourist-զբոսաշրջիկ, guide-գիդ, gallery-պատկերասրահ, capital-մայրաքաղաք, monument-հուշարդան, the British Museum-բրտանական թանգարան, the most famous-ամենահայտնի, hospitable-հյուրասիրություն, buy souvenirs-գնել հուշանվերներ, old cathedrals-հին հուշարդաններ, ancient-հin, historical-պատմական, was founded-հիմնադրվել:

Քանդակի դպրոցի բացում

Ապրիլի 18-ին Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ քանդակի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացումը։ Բացմանը մասնակցեցին քաղաքապետարանի ներկայացուցիչներ և Երևանի գլխավոր ճարտարապետը’ Արթուր Մեսչյանը։ Մուտքի մոտ երեխաները ափսեներ կոտրեցին, որպես բարի մուտքի խորհրդանիշ։

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել, տանում էր)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել  թողեց )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել հայտարարեցի), որ Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցաոր նա դրանք իրեն է պահելու:Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել արտասվեց) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառեր

երգել

տնօրեն

վերադարձա

առաջին

2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ-միայնակ

բ/  սաստիկ-ուժգին

գ/ նոր-թարմ

դ/ փոքր-մանր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ

բ/ դռնապան — բարդ

գ/ ունակություն — ածանցավոր

դ/ մայրիկ — ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական

բ/երգ-գոյական

գ/ելույթ-գոյական

դ/տեսարան-գոյական

7. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

տանել-տանում էր

թողնել-թողեց

հայտարարել-հայտարարեցի

արտասվել-արտասվեց

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:

Ենթակա — մայրիկը

Ստորոգյալ — տանում էր

9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել արտասվեց) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա, որ նա դրանք իրեն էպահելու:

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:

Նա պարտական էր իր մայրիկին

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:

Երբ Չապլինի մայրիկի ձայնը խզվեց:

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ձանձրույթից հորանջում էր

15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Երբ մանրադրամները բեմ նետեցին:

22.04.19

Առանձնացրեք գոյականները

Կաղնի, մեծ, կանաչ, աղջիկգետբուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանետունկատու, գունավոր, կաղամբհեռուստացույցՀայաստան, հետաքրքիր, վարդՎարդուհի, փշոտ, լիճալիք, հզոր, բարձր, մարտմարտակառքկառապան, հմուտ, մարտական, հեծանիվպատմություն, պատմական, թռչունթռիչք, խիզախ, բարի:

2.Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի
Ի՞նչ-մանկություն, գագաթ, առյուծ

3.Տրված բառերը դարձրու հոգնակի՝ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ

պարաններ, սեղաններ, սրտեր, շներ, գրքեր, դասարաններ, գետեր, բառարաններ

4.Կազմի՛ր տրված գոյականներիհոգնակին:
Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է —եր վերջավորություն ավելանում, ո՞րբառերին՝ —ներ:

Ա. Ծառ-եր, ձայն-եր, հոտ-եր, քար-եր, կով-եր, արջ-եր, փունջ-եր, լուր-եր, բառ-եր, բեղ-եր, հայ-եր, հայր-եր, ցեղ-եր, սիրտ-եր, գիր-եր, սյուն-եր, պատ-եր, հույն-եր, ձու-եր, սուր-եր, քիթ-եր. քույր-եր, մայր-եր, ձեռք-եր, ոտք-եր:
Բ. Եղբայր-ներ, աթոռ-ներ, պապիկ-ներ, տատիկ-ներ, գրպան-ներ, թութակ-ներ, եղնիկ-ներ, ոչխար-ներ, սեղան-ներ, թռչուն-ներ, մեքենա-ներ, բարեկամ-ներ, աշակերտ-ներ, մատյան-ներ, հեռախոս-ներ, ծաղկավաճառ-ներ. պանրագործարան-ներ:

1.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգում (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերի (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ  կարողացել էր  անաղմուկ հանել այն շինության  (շինություն) դուռը, որտեղ նրան բանտել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

2.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերինէ –եր վերջավորություն ավելանումո՞ր բառերին՝ –ներ:

Ա. Ծառ-եր, ձայն-ներ, հոտ-եր, քար-եր, կով-եր, արջ-եր, փունջ-եր, լուր-եր, բառ-եր, բեղ-եր, հայ-եր, հայր-եր, ցեղ-եր, սիրտ-եր, գիր-եր, սյուն-եր, պատ-եր, հույն-եր, ձու-եր, սուր-եր, քիթ-եր. քույր-եր, մայր-եր, ձեռք-եր, ոտք-եր:
Բ. Եղբայր-ներ, աթոռ-ներ, պապիկ-ներ, տատիկ-ներ, գրպան-ներ, թութակ-ներ, եղնիկ-ներ, ոչխար-ներ, սեղան-ներ, թռչուն-ներ, մեքենա-ներ, բարեկամ-ներ, աշակերտ-ներ, մատյան-ներ, հեռախոս-ներ, ծաղկավաճառ-ներ. պանրագործարան-ներ

1.Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  -իչ, -դժ-կամ, բախտ, գույն,

ան-տուն, սիրտ, ալի,

անբարտակ, նավ,լճակ-ակ,

արև, Գառն,աղջ-իկ,

մանչ, իշ, մարդ-ուկ,

հնդկ, իտալ, հերոս-ական,

արև, մարդկ, միջուկային-ային,

դաժան, մեղմ, գիտակց-որեն,

հայ, բժշկ, մատուցողուհի -ուհի։

Scotland

Scotland is a part of UK. Edinburgh is the capital of the Scotland. The population of the Scotland is just about 5 million people. In Scotland the traditional clothes is highland dress. Scots long time fight for Scotland independent. The economy of Scotland is developed․ Scots make famous whiskey.

Флаг