Սեպագիր

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի քան 800 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։ 

Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։ Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Մեծաթիվ հայ բնակչության ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։Վանյան սեպագիրը փոխ է առնված ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից. օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։  Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։ Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։

Ինքնաստուգում

Լրացրե՛ք նախադասությունը:
1. Քիմիական ռեակցիաների ընթանալու անհրաժեշտ պայմաններ են հպվելն է ։ 2. Բոլոր քայքայման ռեակցիաներում մեկ բարդ նյութից ստացվում են մեկից ավելի
նյութեր։
3. Թթուների լուծույթներում մանուշակագույն լակմուսը ստանում է կարմիր գույն։
2.Ընտրե՛ք ճիշտ պնդումերը:
1. Նյութերի՝ միմյանց հետ փոխազդելու կարեւոր պայմաններից մեկը դրանց հպվելն է։
2. Օքսիդը երկու տարրերի ատոմերից բաղկացած բարդ նյութ է, որոնցից մեկը ջրածինն է։
3. Կրակը հանգցնելու պայմաններն են ջերմաստիճանի իջեցումը եւ թթվածնի մուտքի դադարեցումը։

3.1.Ձեզ հայտնի ի՞նչ պայմանների դեպքում են տեղի ունենում քայքայման ռեակցիաները։
այրման

2.Բերե՛ք ձեզ հայտնի մի քանի օքսիդների օրինակներ։

Ժանգ, ջուր, ջրածնի պերօքսիդ, ածխաթթու գազ, ածխածնի օքսիդ։

3.Ի՞նչ հատկություններ ունեն թթուները: Բերե՛ք թթուների օրինակներ:
Թթուները ունեն ուտիչ հատկություն;

Ծծմբաթթու, կիտրոնաթթու, աղաթթու, ազոտային թթու, ազոտական թթու։

4.Քանի՞ հիմք կա հետեւյալ շարքերում՝
ա) CaO, HCl, NaOH, P2O5, KOH, Ca(OH)2, H2SO4, Mg(OH)2, Fe(OH)2, CO2, HF.
5
բ) H2SO4, HNO3, Cu(OH)2, NO2, Al2O3, Ni(OH)2, Fe2O3:
2

6.Ո՞ր նյութերը են  պարզ    Cu ,O2, P, H2SO4,CO, NO, NH3Fe,

7.Ո՞ր նութերն են բարդ      SO2 ,H2SO4,   CO,   O2  , H2,   HNO3,   H3PO4,   CO2

Դասարանկան աշխատանք

1.Քայքայման և միացման ռեակցիայի մասին.

Քայքայման ռեակցիա կոչվում է այն ռեակցիա, որի ժամանակ բարդ նյութը քայքավում է և դառնում է երկու պարզ նյութ։

Միացման ռեկցիան կոչվում է այն ռեակցիան է, որի ժամանակ երկու պարզ նյութ միանում են և ստացվում է բարդ նյութ։

Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2   բ)H2O=H2+O2

գ) H2 + S = H2S     դ)Fe+S=FeS

3.

Տնային աշխատանք

1.Նշիր թ՞ե ,որ նյութը քանի քիմիական տարրից է կազմված.

H2O2-2,HNO3-3,BaO-2, Fe3O4-2, Al(OH)3,H2SO4-3:

2. Փորձիր նշել այն գազերի անունները, որոնք կարող են նպաստել թթվային անձրևի առաջացմանը:

Ծծումբ և ազոտ

2.Առանձնացրու օքսիդները, թթուները, հիմքերը
Օքսիդ – NaO, SO2, CO, NO
Թթու – HCl, H3PO4, HF, H2SO4, HNO3, H2SO3
Հիմք– NaOH, Ca(OH)2, KOH, Fe(OH)2

Լույս թունելի վերջում

Ինչ որ ժամանակ առաջ մի շատ բարի և ընդհանրապես շատ լավ մարդ էր ապրում։ Նա այնքան լավն էր, որ նույնիսկ թագավորը իր գահն էր առաջարկում, բայց նա այնքան համեստ էր, որ հրաժարվում էր։ Նրա բարության համար աստավածները նրան պարգևատրեցին և տվեցին գերբնական շնորհներ։ Նա կարողանում էր թռչել, բժշկել և այն ամենը ինչը հասու չէր սովորական մահկանացուին։ Սկզբից օգնում էր, բուժում էր, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց գլուխ գովալ, հետո մարդկանց գովքից գոռոզացավ, և սկսեց չօգնել մարդկանց՝ պարզաբանելով, թե ժամանակ չունի։ Նա այնքան է հզորանում և չարանում, որ․․․

1-րդ ավարտ
աստվածները հասկանում են, որ սխալվել են և խլում են բոլոր ուժերը նրանից և դժոխքում առանձին կաթսա են հատկացնում նրան։ Նա մինչև հիմա վառվում է իր կաթսայի մեջ։

2-րդ ավարտ

աստվածները հասկանում են, որ նրանք հրեշ են ստեղծել և արդեն ուշ է նրան կանգնեցնել։ Նա սպանում է բոլոր անմահներին և դառնում է բոլոր տիեզերքների տիրակալը։

3-րդ ավարտ

աստվածները հասկանում են, որ սխալվել են և խլում են բոլոր ուժերը և ջնջում են բոլոր մարդկանց հիշողությունը։ Իսկ հիմա նա սովորական մահկանացու է՝ իր հիշողություններով ու նախանձով, որ կորցրեց այն ամենը ինչ ուներ։ Այդ մահկանացուն ես եմ, այսօր ես դրաձա 298 տարեկան։ Նա խոնարհվեց հոգեբուժարանի բեմի առջև։