Դդում

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Քուքուրբիտա տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար: Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները: Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար