Քանդակի դպրոցի բացում

Ապրիլի 18-ին Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ քանդակի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացումը։ Բացմանը մասնակցեցին քաղաքապետարանի ներկայացուցիչներ և Երևանի գլխավոր ճարտարապետը’ Արթուր Մեսչյանը։ Մուտքի մոտ երեխաները ափսեներ կոտրեցին, որպես բարի մուտքի խորհրդանիշ։

Հանդիպում Ալեքսանդր Լապշինի հետ

Ապրիլի 8-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց այցելեց Ալեքսանդր Լապշինը։ Հանդիպմանը ներկա էին շատ սովորողներ և դասավանդվողներ։ Սովորողները հարցրեցին նրա ճամփորդությունների, բլոգի և անձնական կյանքի մասին։ Նա պատմեց աֆրիկյան դժվար արկածների մասին, թե ինչպես էր վարակվել մալարիայով, ինչպես է մեկ տարի շարունակ ծանր բուժումներ անցել։ Սակայն դա նրան չի կանգնեցրել. բուժումն ավարտելուց հետո նա շարունակել է աֆրիկյան ճամփորդությունը։

Հանդիպման վերջում բոլոր ներկաները ցանկություն հայտնեցին լուսանկարվելու ճանաչված հյուրի հետ։

Հանդիպում Աշոտ Բլեյանի հետ

Այսօր կրթահամալիրի տնօրենը այցելեց Արևմտյան դպրոց։ Նրան դիմավորեցին սովորողներն ու ուսուցիչները քարափում երգով և շուրջպարով։ Սովորողները սկսեցին խոսալ գազի խողովակների մասին, որ գետնի տակով անցնի ։ Հետո սկսեցին խոտի դաշտի մասին խոսել։ Խոհարարները հյուրասիրեցին նաև քաղցրավենիքներ։

Թթվային անձրևներ

Թթվային անձրև, մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին, ծծմբի ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն)։

Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝ հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում կտրուկ մեծանում է մետաղների, մասնավորապես կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի և հատկապես ալյումինից պարունակությունը, որն արմատներով թափանցում Է ծառերի փայտանյութի մեջ և թունավորում կամ ոչնչացնում է բույսերը։ Թթվային անձրևները փոխում են բույսերի վիճակը՝ կախված դրանցում ջրածնի, ծծմբի, ազոտի

կոնցենտրացիաներից։
Թթվային անձրևների ազդեցությունները նկատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Չեխիայում, Սլովակիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում և շատ այլ երկրներում։

Ագարակում աշխատանքը եռում է

Բ4 նյուզի խումբը փետրվարի 21-ին գնացին կրթահամալիրի ագարակ։ Նրանք հետևեցի աշխատանքներին և հետաքրքրվեցին, թե լճակի, տնկարանի և ջերմոցի հետ կապված ինչ գործեր են արվել։ Լրագրողները նաև օգնեցին բնագետներին մաքրել տարածքը քարերից։ Սա, ինչպես նշում է բնագիտության ուսուցչուհի Շուշան Ալեքսանյանը, առաջին կարևոր գործն է, որ պետք է անել հիմնական աշխատանքը սկսելուց առաջ։

Լրագրող-սովորողները հետևելու են աշխատանքներին ու իրենց հրապարակումներում ներկայացնելու են ընթացքի մասին մանրամասներ։

Մինչ այդ նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ’ ոլորտի պատասխանատու անձանց հետ։

Երևանյան թափառումներ

Փետրվարի 5-ին մենք լրագրություն չէ խմբով գնացել էինք Հյուսիսային պողոտա մարդկանց հետ զրուցում էինք, թե ինչ է նրանց նվիրել ձմեռ պապիկը, գոհ են արդյոք և հավատում են ընդհանրապես ձմեռ պապիկին։