Իմ կարդացած գիրքը

Այս գարնանային արձակուրդներին ես կարդացի Սթիվեն Հոկինգի <<Ժամանակի համառոտ պատմություն>> գրքի առաջի երկու հատվածը։ Սթիվեն Հոկինգը եղել հայտնի ֆիզիկոս։ Նրան համբավ բերեց այս գիրքը։։Գիրքը աստրոֆիզիկայի դժվար օրենքները բացատրում է հասանելի լեզվով։ Գրքի էջերում կարելի է տեսնել միայն մեկ բանաձև՝ E=mc²։ Ես առաջ չէի հասկանում, թե ինչու են տարբեր զանգված ունեցող մարմինները ընկնում հատակին մևնույն ժամանակի ընթացքում: Դա հասկանալ ինձ օգնեց այս հատվածը․ <<Ի լրումն շարժման օրենքի, Նյուտոնը հայտնագործեց նաև տիեզերական ձգողականության ուժի օրենքը, որի համաձայն յուրաքանչյուր մարմին ձգում է այլ մարմնի մի այնպիսի ուժով, որը համեմատական է մարմիններից յուրաքանչյուրի զանգվածին։ Այսպես, օրինակ, երկու մարմինների միջև ձգողության ուժը երկու անգամ մեծ կլինի, եթե նրանցից մեկի (ասենք A֊ի) զանգվածը երկու անգամ մեծացնենք։ Այս բանն ակնհայտ է, քանի որ նոր A֊ն կարելի է ընդունել որպես երկու նույն զանգվածն ունեցող մարմիններից կազմված, որոնցից յուրաքանչյուրը ձգում է B մարմինը սկզբնական ուժով։ Հետևաբար Նոր A-ի և B֊ի միջև ձգողական ուժը երկու անգամ մեծ կինի։ Այժմ ենթադրենք, թե մարմիններից մեկի զանգվածը մեծ է նախորդից 2 անգամ, իսկ մյուսինը՝ 3 անգամ, այդ դեպքում նրանց միջև ձգողական ուժը կմեծանա 6 անգամ։ Այստեղից ակնհայտ է, թե ինչու են բոլոր մարմինները վայր ընկնում միևնույն արագությամբ, եթե մի մարմնի կշիռը մյուսից երկու անգամ մեծ է, դեպի երկիր ձգող ուժը ևս երկու անգամ մեծ կլինի, սակայն այն երկու անգամ ավելի մեծ էլ զանգված ունի։ Համաձայն Նյուտոնի երկրորդ օրենքի, այս երկու ազդեցությունները միմյանց կչեզոքացնեն, և արագացումը բոլոր դեպքերում կլինի հաստատուն։>>

Картинки по запросу stephen hawking

Խորհրդավոր կղզին

Այս ամառ ես կարդացել եմ Ժյուլ Վեռնի <<Խորհրդավոր կղզին>>։ Գիրքը պատմում է 5 գերիների մասին, որոնք գերի են ընկել Հյուսիս-հարավ պատերազմի ընթացքում։ Գերությունից ազատվելու համար օդապարիկով փախան, բայց փրկվելու համար իրենց ամեն ինչը գցեցին Խաղաղ օվկիանոս։ Վերջում նրանք հայտնվում են մի անմարդաբնակ կղզում, որին անվանում են Լինքոլնի կղզի։ Հերոսները իրենք իրենց գաղութակ են անվանում և սկսում քաղաքի նման մի բան շինել։ Ինձ հերոսներից դուր եկավ Սայրես Սմիթը։ Նա շատ հնարագետ է և խելացի, նաև նա գաղութակների առաջնորդն էր։ Այդ պատճառներով էլ նա ինձ դուր է գալիս։ Իսկ պահերից ինձ դուր եկավ այն պահը, երբ հերոսները կռվում էին 50 ծովահենների դեմ։ Այն ինձ դուր եկավ, որովհետև շատ լարված էր։ Այդ պահը կարդալու ժամանակ ես քրտնում էի։ Գրքի մեծ մասը շատ լարված էր, իսկ ես այնպիսի գրքեր, որոնց կարդալու ժամանակ ես լարված եմ լինում շատ եմ սիրում։ Գիրքը ինձ շատ դուր եկավ և բոլորին խուրհուրդ եմ տալիս կադալ։

Ահա և Լինքոլնի կղզին

220px-Жюль_Верн_Карта_Таинственного_острова