Խոր Վիրապ

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Դադիվանք

Դադիվանք Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):

Դարերի ընթացքում  արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII – XIII դարերի դեպքերի մասին։Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում`   2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում Արցախում

Արցախի հանրապետություն

Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոնն է Շուշի քաղաքը։Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։

Ճամփորդական նախագիծ

Ժամը՝ 09։30

Օր՝ 29

Ամիս՝Մայիս

Դեպի՝ Գորիս

Հետադարձ՝ մայիսի 31

Ժամը՝ 16:00

Նպատակ՝ Ծանոթանալ Գորիսի հետ

Իրեր՝Ուսապարկ, օրապահիկ բրթուճներ, տաք և թեթև շորեր, ջուր, փոխնորդ հագուստ, քնապարկ։

Մասնակիցներ՝5-րդ դասարանի սովորողներ։

Գորիսը (բնակչությունը` 25 հազ.) հիշատակվում է Կորես, Կյորես, Կյուրուս, Կուրիս, Զանգեզուր և այլ անուններով, քաղաք է 1885 թվականից, իսկ 1870-ից արդեն Ելիզավետպոլի նահանգի վարչական կենտրոնն էր։ Գորիսի ենթաշրջանը Վարարակն գետի /հիշատակվում է նաև Գորիս անունով/ ընդարձակ հովիտով բաժանվում է արևելյան և արևմտյան մասերի։ Գետափին էլ տարածվում է քաղաքը, մոտ 1400 մ բարձրության վրա։

Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Գորիսի քարանձավներն ու քարայր-կացարանները մարդու կողմից օգտագործվել են դեռ խոր հնադարում. ըստ տարբեր աղբյուրների, քարանձավների ու քարայր-կացարանների թիվը Գորիսում և նրա շրջակայքում անցնում է 10 հազարը։ Տարածքը բնակեցված է եղել շատ վաղ։ Այդ են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված բնակատեղիները, պղնձի ու բրոնզի դարերով թվագրվող խեցեղենը ու հնագիտական առարկաները /գործիքներ, զենքեր, այլ իրեր` պատրաստված բազալտից ու վանակատից/։

Հին քաղաքը, որ տարածվել է Գորիս գետի միջին հոսանքի ձախ ափին, Խութ լեռան հյուսիս-արևմտյան լանջերն ակոսող ձորում, պատմական անցյալում իրենից ներկայացնում էր գյուղ` Սյունիքի Հաբանդ գավառում։ Ուսումնասիրողներից ոմանք Գորիսը նույնացնում են 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանի մոտ հիշատակվող Գորու կամ Գորայք գյուղերի հետ։

17-18-րդ դդ. Գորիսում հաստատվել են Մելիք-Հուսեինյանները։ 1870թ. գետի աջ կողմի հարթավայրում հիմնադրվեց Նոր Գորիսը, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի վարչական կենտրոնը։

Հայրենագիտություն

  1. ՀՀ մարզերը իրենց մարզկենտրոններով

Տավուշի մարզ-Իջևան, Լոռի-Վանաձոր, Վայոց ձոր- Եղեգձոր, Սյունիք-Կապան, Արարատի մարզ-Արտաշատ, Արագածոտնի մարզ-Աշտարակ, Արմավիրի-Արմավիր, Շիրակ-Գյումրի, Կոտայքի մարզ-Հրազդան, Գեղարքունիքի մարզ-Գավառ, Երևան

ՀՀ ամենաերկար գետը,նշիր կմ-ը

Ախուրյան 186 կգ

  1. ՀՀ ամենակարճ գետը

Դալարիկ

  1. Երևան քաղաքով հոսող գետերը

Հրազդան, Գետառ

  1. Նշիր Երևան քաղաքի քեզ ծանոթ թանգարանները

Մատենադարան, Հովհաննես Թումանյանի տուն թանգարան, Կոմիտաս վարդապետի տուն թանգարան, Երևանի պատմության թանգարան, Գաֆեսճյան արվեստի թանգարան։

  1. Որտե՞ղ են գտնվում,նշիր մարզերը․

Տաթևի վանքը-Սյունիք,Հաղարծնի վանքը-Տավուշ,Հաղպատի վանքը-Լոռի,Սանահինը-Լոռի,Նորավանքը-Վայոց ձոր

Խնձորեսկի կամուրջը-Սյունիք,Սատանայի կամուրջը-Սյունիք,Նորատուսի գերեզմանատուն-Գեղարքունիք,Աստղադիտարանը-Արագածոտն

  1. ․Ամենամեծ մարզը

Գեղարքունիք

  1. Ամենափոքր մարզը

Արմավիր

  1. Ամենախիտ բնակեցված մարզը

Արմավիր

  1. Ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը

Վայոց ձոր

  1. ՀՀ հարևան,սահմանակից երկրները

Իրան, Ադրբեջ, Թուրքիա, Վրաստան

  1. Երևան քաղաքին հարակից մարզերը

Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Կոտայքի մարզ, Արմավիր

  1. Ադրբեջանին սահմանակից մարզերը

Տավուշի մարզ, Սյունիք, Արարատ, Վայոց ձոր

  1. Իրանին սահմանակից մարզը

Սյունիք

  1. Վրաստանին սահմնակից մարզը

Լոռու մարզ, Շիրակի մարզ, Տավուշի մարզ

Հաղարծնի վանք

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Սեղանատուն
Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21,6 x 9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

Լոռու մարզ

Մարզկենտրոնը` Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 8 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 122 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 3,789 կմ²
Ամենաբարձր կետը` Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը` 308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)` 392,300 մարդ
Բնակչության խտությունը` 103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն` Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Բնական ռեսուրսները և հարստությունները
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:
Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններ:
Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:
Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:
Մարզի բնակչությունը
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:
Քաղաքները
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:
Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը` «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:
1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

ՍԵՒԱՆԱԼԻՃ

Երկարություն` 78 կմ
Լայնություն` 56 կմ
Մակերես ` 1243 կմ2
Ծավալ` 33.2 կմ3
Ամենամեծ խորություն` 100 մ
Միջին խորություն` 30 մ
Թափանցելիություն` 4.5 մ
Ավազանի մակերես` 3647 կմ2

Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։ՁկնատեսակներըԼճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին

Տաթևի վանք



Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ, շինարարությունն ավարտվել է 906թ.-ին։ Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Գոյություն ունի գեղեցիկ ավանդություն Տաթևի անվանման ծագման մասին։ Ըստ դրա, շինարարը աշխատանքներն ավարտելուց հետո, ցանկանալով դիտել գեղեցիկ վանքը երկնքից, կանգնում է լեռնանցքի եզրին, ձեռքերը պարզում է երկինք և արտասանում․«Հոգին Սուրբ տա թև»։ Նույն վակրկյանին շինարարը թևեր է առնում և թռչում է լեռնանցքի վրայով իսկ վանքն անվանում են Տաթև։ Տաթևի վանքը հանդիսանում է խոշոր տուրիստական համալիրի մի մաս՝ Սատանի կամուրջի, Տա Թևեր ճոպանուղու, Տաթևի անապատի և այլ հուշարձանների հետ միասին։ Վանական համալիրը Տաթևի անապատի հետ միասին գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների թեկնածուների ցանկում ցանկում։ Տ

ինչպես են նշում սուրբ ծնունդը ֆրանսիայում

Ֆրանսիայում Սուրբ Ծնունդին տները զարդարվում են Սուրբ Ծննդյան օրորոցներով:

Ֆրանսիացիներն ունեն Սուրբ Ծննդյան շատ յուրահատուկ սովորություն: Նրանք ողջ գիշեր վառում են մոմերը, ինչպես նաև մուտքի մոտ թողնում սնունդ ու խմիչք` հավատալով, որ Մարիամն ու փոքրիկ Հիսուսը կարող է անցնեն իրենց տան կողքով:

Ֆրանսիացիների Սուրբ Ծննդյան հիմնական ուտեստ են համարվում տապակած հնդկահավը, տապակած սագը, պանիրները, ինչպես նաև շոկոլադե բիսկվիթը: