Իմ մասին

Ես Հրանտն եմ, ես այսօր կպատմեմ, թե ինչ չեմ սիրում։ Ես չեմ սիրում անպատասխանատու մարդկանց, ովքեր խոսք են տալիս, բայց այն չեն պահում։ Չեմ սիրում բարձր պաշտոնի մարդկանց, ովքեր սեփական շահը ավելի բարձր են գնահատում, քան ժողովրդի կարիքները։ Չեմ սիրում, երբ մարդիկ արդարացնում են իրենց հանցանքները կրոնով կամ բնությամբ։ Բայց ամենաշատը ատում եմ կրկնակը ստանդարտները։ Եվ վերջապես չեմ սիրում լացկան մարդկանց, ովքեր փոխանակ փորձեն փոխեն իրենց դրությունը, նստում են և լացում։

Գրականությու,24.09.2020

ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան

Թռչելով
Օդի վրան։

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
    Ստեղծագործությունը թռչունների թռչունների աշնան չվելու մասին է։
  2. Առանձնացնում ենք գծիկով գրված բառերը, շարքին ավելացրո´ւ նման գրությամբ ևս մի քանի բառ:
    Մեծ-մեծ, երկար-երկար, փոքր-փոքր, քաղցր-քաղցր, հեռու-հեռու, հին-հին
  3. Գտնում ենք գոյականները. եզակի թվով գոյականները դարձնում ենք հոգնակի, հոգնակիով դրվածները` եզակի:
    Ձյունիկներ, լուսիններ, ալիքներ, ծովեր, ժապավեններ, բոցեր, ծառ, հողմ, կողմ, թռչուններ, երաններ, օդեր
  1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության
    մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
    Բնության մեջ համատարած լռություն չկա:
    Աղմուկը կարող է հիշողության կորուստի պատճառ դառնալ:
    Աշխատանքից հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկություն աղմուկը,
    բարձրաձայն խոսքը:
    Կա ենթադրություն, որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների վրա է շատ:
    Մարդաբանները վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն
    տոկոսը ջրից է բաղկացած:
    Բժշկության խորհրդանիշը եղել և մնում է օձը:

112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին
համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի
խումբ տիեզերագնացների հեռավոր միջաստղային մասին: Նրանց
աստղաթիռի արագությունը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը
երկրայինի համեմատ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի
ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք ունեն: Պիտի հասնեն այն
աստղին, որի մոլորակներից մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների մեզ նման մարդիկ են բնակվում:
Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծոցը, երբ նրանք վերադառնան ու այլ
աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

113. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված
համապատասխան գոյականներով:
«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել)
է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն
զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր
իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա («ինչի՞,
քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի
մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) համար:

114. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի
բառը չունի:

  1. վանք, անտառ, գայլ, երեխա, թփուտ
  2. հարսնացու, տիեզերագնաց, եղբայր, գիտնական, առնետ
  3. Հովհաննես Թումանյան, Թբիլիսի, Լուսաստղ մոլորակ, «Ջութակ և սրինգ»
  4. կապիկ, տեր, սարսափ, կամուրջ, երեխա

Իմ հեղինակած նախագիծը

Հարցերի դեպքում գրել իմ էլեկտրոնային հասցեին՝ harnt-khachatryan@mskh.am

  • Ընտրում ենք խաղ, ֆիլմ կամ սերիալ, որը հիմնաված է իրական դեպքերի վրա։
  • Գտնում ենք տարբերություններ իրական դեպքերի և ստեղծագործության մեջ։

Նյութը պետք է պարունակի՝

  • Իրական դեպքերի համառոտ նկարագրություն
  • Ստեղծագործության համառոտ նկարագրություն
  • Վերջում համեմատում ենք իրական դեպքերը և ստեղծագործությունը

Տեղադրել բլոգում <<Գեղարվեստական քայլեր․ Նախագիծ անվանումով>>

Իմ հակավարակային ճառը

Ես դեմ եմ բոլոր տեսակի խուճապներին։ Մարդիկ խանութներ են դատարկում, քաղաքում ոչ մի տեղ չես գտնի հնդկաձավար․ և պատճառը, ինչ-որ վիրուսը, որը սպանել է 12000 հոգի, որոնց մեծ մասը կամ 60+ մարդիկ էին կամ էլ՝ քրոնիկ հիվանդ։ Մարդիկ չեն ուզում կարդալ, չեն ուզում ուսումնասիրել, այլ լսում են այն մարդկանց (մեդիաներին), ովքեր ուզում են վարկանիշ բարձրացնել Կորոնավիրուսի վրա։ Եկեք նայենք ուրիշ համաճարակներին, օրինակ՝ Իսպանական գրիպը, որը երկու տարում վարակել է 550 միլիոն մարդ և սպանել 50-100 միլիոն մարդ։ Պետք է բոլոր հայտնի ձևերով խանգարել Կորոնավիրուսի զարգացմանը, բայց եղեք հանգիստ՝ աշխարհի վերջը մոտիկ չէ։

Կորոնավիրուսի վարակվածների քանակը ըստ տարիքի։

Խուճապ՝ Կորոնավիրուս

Բառի բացատրություն
խմբային կամ զանգվածային սարսափ, որն անմիջականորեն պայմանավորված է արտաքին գործոններով (օրինակ՝ ներշնչմամբ), խմբի մեկ անդամից մյուսին է անցնում և ուժեղանում է ընդօրինակման հոգեկան մեխանիզմի օգնությամբ։

Իմ կարծիքը կորոնավիրուսի մասին

Ես չեմ կարծում, որ կորոնավիրուսը մեծ խոչընդոտ կդառնա մարդկության համար։ Մարդկությունը ավելի լուրջ համաճարակների էլ է տեսել։ Օրինակ՝ Բնական օսպան իր ժամանակին մոտավորապես 300 միլիոն մարդու կյանք է խլել, բայց, այնուամենայնիվ ,1970-ականներին ԱՀԿ-ն որոշում կայեցրեց վակցինացնել բոլորին։ Վերջին գրանցված դեպքը եղել 1977 թ․ Սոմալիում։ Համաճարակը կարող է լինել ոչ միայն վիրուս, օրինակ՝ ժանտախտը, որը ունի երկու շտամմ։ Առաջին՝ բոբոնայինը , XIV-րդ դարում ոչնչացրեց Եվրոպայի բնակչության 30 տոկոսը, իսկ երկրորդինի՝ թոքայինի մահացությունը բարձրանում է մինչև 90%: Այսքանից հետո Covid-19-ը, որի մահացությունը 2% է, երեք ամսում վարակել է  ընդամենը 150000 մարդ ու բուժվել են 70 հազարը. նա ո՞ւմ շունն է մարդկության համար։

Այժմ աշխարհում տիրում է անիմաստ խուճապ, որի առաջացման մեջ մեծ դեր են կատարում զանգվածային լրատվամիջոցները։

Գործնական քերականություն

155.  Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են բառակապակցություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի´ր : Դրանք գործածի´ր՝

ա) ուղիղ իմսատով,

Իմ աչքին քար ընկավ։
Ձեռքդ քաշի, այլապես քար կընկնի։
Գլուխդ տաք պահիր, որ չմրսես։
Ես թղթի ձայրը ձայրին հասցրեցի, որ ինքնաթիռ պատրաստեմ։

բ) որպես  դարձվածք:

Աշակերտը աչքի էր ընկնում իր ստեղխծագործական ձիրքով։
Նա ձեռք քաշեց ձեռնարկատիրությամբ մտադրությունից։
Գլուխ մի պահիր, որ ուժեղանաս։
Ծերունի ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։

167.  Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի´ր:

Օրինակ՝ անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզ վա­ռարան, անտեսք տիկին, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:

Lուսամուտով սենյակ, դուռնով պահեստ, ծխնելույզով վա­ռարան, տեսքով տիկին, դանակով մորթել, շնորհքով նստել, կարգով գնալ:

199.  Բառերի ընդհանուր արմատներր գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերն արմատների միջոցով բացտրի´ր:

ա) Ալեզարդ, ալեհեր, ալեկոծվել, ալեծածան, ալեհավաք (անտենա):

Ալե

p) երրորդ, երրորդել, երրորդություն, եռյակ, եռամյա, երեսուն, եռագիծ:

Երեք

գ) Երկնագույն, երկնահաս, երկնաքեր, երկնասույզ, երկնային:

երկինք

դ) երկիմաստ, երկթև, երկվություն, երկհարկ, երկամսյա, երկվորյակ:

200.  Գրի´ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝ կարևոր – անկարևոր,

ընդմիջումներով — անրնդմեջ:

Տեղ, տհաճ, անմարդկային, անգետ, անդուր, անուշա­դիր,անարժան, ավթև, անախորժելի, անգույն, անբնական, անխելք, անկարևոր, անլուրջ, ամպոտ, անտեղյակ, անլույս, գերակշռել, խոսուն, կարևոր:

Չարենցի սիրուն տողերից

Չարենցը գրել է շատ գեղեցիկ ստեղծագործություններ։ Ես հավանել եմ Եղիշե Չարենցի Ու վարռվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ, Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ և իհարկե ես իմ անուշ հայաստանի։ Ինձ դուր է գալիս Չարենցի ստեղծագործություններում այն, որ նրանք ստիպում են, ես ուղղակի չեմ կարող բառերով փոխանցել, թե ինչի մասին եմ ես մտածում։

Չարենցի կյանքի մասին

Չարենցը ծնվել է Կարս գյուղում 1897 թ․ մարտի 1-ին կամ 13-ին։ Ունեցել է 3 քույր և 3 եղբայր։ Չարենց հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը չվճարել պատճառով։ : 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ : 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։

Երբ պոետի կինը` Արփենիկը, մեկնում է Պետերբուրգ սովորելու, Չարենցը սկսում է փողոցում սիրահետել դեռատի մի աղջկա` Մարիաննա Այվազյանին։ Վերջինս չի պատասխանում նրա սիրահետումներին։ Բանաստեղծի ինքնասիրությունը խոցվում է, և նա կրակում է աղջկա ոտքին, ինչի համար նրան ձերբակալում են, դատում և բանտ նստեցնում։


Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է: Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.